«Այս պահին չկա պատճառ». Արծվիկ Մինասյան
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ այս պահին որեւէ պատճառ չկա պնդելու, որ նա նոր կառավարությունում չի լինի: Հարցին, թե կզբաղեցնի այլ նախարարական աթոռ, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Եթե իմ նախասիրությունն եք նայում, ոչ, որովհետեւ ես համարում եմ, որ այս ոլորտը երկրի զարգացման հիմքն է: Չմոռանանք, որ մեր բնական ռեսուրսները նաեւ աշխարհում համարում են բավականին մրցունակ՝ ջրի, ընդերքի, կենսաբազմազանության տեսակետից»։ Ըստ նրա՝ բոլոր մյուս նախարարությունների համար Բնապահպանության նախարարությունը կդառնա համակարգային կապող օղակ դրսում ու ներսում կատարվող գործողությունների համար: Նա տեղեկացրեց, որ նախարարությունը կփոխի անվանումը՝ դառնալով Շրջակա միջավայրի պահպանության եւ բնական ռեսուրսների կառավարման պետական լիազորված մարմին:
