The Telegraph պարբերականի հետ զրույցում Սիրիայի բանակի գեներալ Զահեր աս-Սակատը, ով դասալքվել է 2013 թվականին, հայտարարել է, որ երկրի նախագահ Բաշար Ասադը թաքցրել է հարյուրավոր տոննաների հասնող քիմիական զենք։«Նրանք խոստովանել են միայն 1300 տոննայի (քիմիական զենք) առկայությունը, մինդեռ իրականում այն կրկակի շատ է եղել։ Նվազագույն գնահատականով՝ նրանք ունեցել են 2000 տոննա»,-ասել է սիրիացի նախկին զինվորականը։
2016 թվականին Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը հայտարարել է, որ քիմիական զենքը լիովին ոչնչացվել է կամ դուրս բերվել Սիրիայից։ Սակայն գեներալը հաստատում է, որ սիրիական իշխանությունները համաձայնել էին քիմիական զենքի միայն մի մասի ոչնչացման։
Աս-Սակատը եղել է սիրիական բանակի քիմիական զենքի ոլորտում ամենաբարձրաստիճան զինվորականներից մեկը։ Չայած դասալքությանը՝ նա կապեր է պահպանում երկրի պաշտոնատար անձանց հետ։
Նախկին գեներալը վստահ է, որ Սիրիան զարինի և զարինի ստացման համար նյութի մեծ պաշարներ ունի։ Բացի այդ, նա հաստատում է, որ սիրիական բանակի տրամադրության տակ կան ավիառումբեր, որոնք կարող են քիմիական լիցքեր կրել։
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից