Թուրքիայի իշխանությունները մարդասպաններ են. Օսման Բայդեմիր
Օսման Բայդեմիրը Twitter-ի իր էջում ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակի լուսանկարն է տեղադրել՝ գրելով հետեւյալ տողերը. «Պետական ահաբեկչությունը չպետք է անպատիժ մնա։ Հեյ, մարդասպաններ, բարբարոսներ, դուք դատվելու եք ու հաշիվ եք տալու»,- գրել է նա։ Նշենք, որ Դիարբեքիրի նախկին քաղաքապետ Օսման Բայդեմիրը Թուրքիայի եզակի քուրդ քաղաքապետերից է եղել, ով ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը, ներողություն խնդրել ու այցելել Երեւանում գտնվող Ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիր։
