Նոր Զելանդիայում տեղի է ունեցել 5.9 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ
Նոր Զելանդիայի Հարավային կղզում տեղի է ունեցել 5.9 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ, որի հետևանքով որոշ մարդիկ վնասվածքներ են ստացել, ինչպես նաև գրանցվել են փլուզումներ: Ինչպես հայտնում է The Guardian-ը, ուժեղ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 31կմ խորության վրա` Քրայսթչրչ քաղաքից 15 կմ դեպի արևելք: Աղբյուրը մանրամասնում է, որ քաղաքի առափնյա հատվածում ստորգետնյա հզոր ցնցումների ժամանակ ժայռից մի բեկոր է պոկվել ու մեծ աղմուկով ընկել ջուրը:
