«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պետեկամուտների կոմիտեն փոփոխություններ է արել խոշոր հարկատուների չափորոշիչների հարցում։ Մասնավորապես, եթե նախկինում խոշոր հարկատու էին համարվում հաշվետու տարվա տվյալներով 1 մլրդ․ դրամ եւ ավելի իրացման շրջանառություն հայտարարագրած տնտեսվարողները, ապա այժմ շեմը կրկնակի իջեցրել են։ Խոշոր հարկատու են համարվելու նաեւ 500 մլն․ դրամ եւ ավելի շրջանառություն ունեցողները։ Փաստորեն, իշխանությունն այնքան վատ վիճակում է, որ կրկնակի քիչ շրջանառություն ունեցողներին եւս խոշոր հարկատու է դիտարկում՝ այսպիսով փորձելով խստացնել հսկողությունը բիզնեսի նկատմամբ եւ ապահովել տնտեսության երկնիշ աճը։ Մյուս կողմից էլ՝ այս քայլով տարածքային հարկային տեսչությունների «նշանակությունն» իջեցնում են՝ ստիպելով ուշադրություն դարձնել «մանր» բիզնեսի վրա։ Ավելի վաղ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն ազատվել էր նաեւ խոշոր հարկատուների տեսչության պետ Ռաֆիկ Մաշադյանից՝ նրա փոխարեն բերելով Մանվել Եգանյանի տնտեսագիտության դոկտոր փեսային՝ Արմեն Սաֆարյանին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը