«Ժամանակ»-ը գրել է. «Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելուց հետո դարձյալ օրակարգ է եկել հարցը՝ ով կդառնա անվտանգության խորհրդի նոր քարտուղար: Երբ հարցն այս տարեսկզբին եկել է օրակարգ, Արթուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանին մեսիջ է ուղարկել, որ ինքը պատրաստ է վերադառնալ այդ պաշտոնին: Սերժ Սարգսյանը չի արձագանքել:
Ըստ ամենայնի՝ նոր իշխանության ձևավորման՝ Սերժ Սարգսյանի փիլիսոփայության մեջ Արթուր Բաղդասարյանը տեղ չունի: Այդ պաշտոնի ամենահավանական թեկնածուներից մեկը, իշխանական աղբյուրների պնդմամբ, ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն է, որը սերտ հարաբերություններ և հեղինակություն ունի թե ՀԱՊԿ-ի, թե ՆԱՏՕ-ի շրջանակներում: Չի բացառվում, որ նոր կառավարության հաստատումից հետո Դավիթ Տոնոյանը ԱԻ նախարարի պաշտոնում չվերանշանակվի և միանգամից նշանակում ստանա Անվտանգության խորհրդում»:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը