ՀՀ կենտրոնական բանկն իր խորհրդի նիստում գրանցել է «Պրոֆման» ՓԲԸ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները։ Սա նմանատիպ արդեն երկրորդ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդն է, որը գրանցում է ԿԲ-ն։ Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:
«Այսպիսի կառուցվածքով առաջին ֆոնդը գրանցվեց անցած ամիս և այն կոչվում է «Հայաստանի ներդրումների ակումբ»։ Դրա նախաձեռնողը ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանն է։ Այն գրանցվեց մեծ աղմուկով, իսկ հետո՝ ապրիլի 13-ին նույնքան մեծ շուքով փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց ՀՀ կառավարության հետ։ Ըստ հուշագրի՝ «ակումբը» նախատեսում է 300 մլն դոլարի ներդրումներ ներգրավել մեր տնտեսության մեջ։
Ի տարբերություն «ակումբի»՝ Պրոֆմանի գրանցումը անցավ առանց աղմուկի և այդ մասին մի աննշան հիշատակում կա ԿԲ հաղորդագրություններից մեկում։ Թե ում է պատկանում «պրոֆմանը», դեռ անհայտ է ճիշտ այսպիսի անունով մի ընկերություն գործում է Ռուսաստանում՝ «Օխտա գրուպ ներդրումային ընկերության կազմում։ Այն իր գործունեությունը իրականացնում է հիմնականում Սանկտ Պետերբուրգում և մինչև հիմա որևէ կերպ չի առնչվել Հայաստանի հետ։ Ներդրումային ոչ հրապարակային ֆոնդերի գրանցումը կարծես մոդայիկ է դառնում։ Մնում է ներդրումներն էլ դառնան մոդայիկ», - գրել է թերթը։
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը