Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանը «Առավոտ»-ին տեղեկացրել է, որ «Կոնգրես-ՀԺԿ»-ի՝ Սահմանադրական դատարան ներկայացրած նյութերի քննության գործընթացում ԿԸՀ-ն պատասխանող կողմ է:
«Առավոտ»-ի հարցին՝ արդյոք նպատակահարմար չէր լինի ՀՀԴ տարածքային թեկնածու Արտակ Սարգսյանին (Սասի Արտակ) մանդատից զրկելը վերջին ձայնագրությունից հետո, որտեղ մանրամասներ կան, թե ինչ մեթոդներով է գործել նա, պարոն Մուկուչյանն ի պատասխան ասել է, թե ձեռնպահ կմնա այս պահին մեկնաբանություններից: Միայն հայտարարել է, թե իրենք հրապարակել են ընտրությունների արդյունքները, այդ առումով ԱՀՀ-ն գործառույթ որպես այդպիսին, այլևս չունի:
Դառնալով Արտակ Սարգսյանին վերաբերող ձայնագրությանը՝ Մուկուչյանն ընդհանուր գնահատական է տվել. «Ինչպես արդեն հայտարարություններ են հնչել, այդ ձայնագրությունը ևս այն նյութերից մեկն է, որը «Կոնգրես-ՀԺԿ»-ի կողմից ներկայացվել է Սահմանադրական դատարան: Իսկ ԿԸՀ-ն պատասխանող կողմ է ներգրավված լինելու, ուստի նպատակահարմար չէ ներկայացնել դիրքորոշումները, որոնք կներկայացվեն, երբ այդ հանգամանքները ներկայացվեն Սահմանադրական դատարան»:
Թերթի այն պնդմանը՝ թե փաստն այն է, որ նման ժողով է տեղի ունեցել, նույնիսկ այն վարել է Արտակ Սարգսյանի եղբայրը, Մուկուչյանը արձագանքել է.«Իմ մեկնաբանությունը միայն դա է»:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը