Դավիթ Բաբայան. «Սուրբ Զատկի տոնին ընդառաջ Ադրբեջանն անում է իր սև գործը»

Armradio.am-ն գրում է. Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ապրիլի 13-ի և լույս 14-ի գիշերը կրկին անհանգիստ է եղել. հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 45 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 620 կրակոց: Այս մասին հաղորդել է Արցախի Հանրապետության Պաշտպանական բանակի լրատվական ծառայությունը՝ շեշտելով, որ հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ Ադրբեջանը պատրաստվում է ապրիլի 16-ից լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնել: Սահմանային լարվածության եւ զորավարժություններ անցկացնելու Ադրբեջանի մտադրության շուրջ մեր գործընկերը զրուցել է ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի եւ ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ: Հերթական անգամ սրելով արցախա-ադրբեջանական սահմանային իրավիճակը՝ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ է կիրառել: Անդրադառնալով փաստին՝ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նկատեց, որ Ադրբեջանն իր բնույթին հավատարիմ է մնում: Պետք է հաշվի առնել, որ երբ տոն օրեր են մոտենում հակառակորդն ընդգծված ձեւով իր սեւ գործն է փորձում անել՝ լարել իրավիճակը: Հիմա էլ Սուրբ Զատկի տոնին ընդառաջ է նույնը անում: «Ստեփանակերտը մոտ 10 տարի առաջ համանախագահներին առաջարկել է՝ որպես փոխվստահության և կայունության պահպանման մեխանիզմ, ներդնել այն գաղափարը, որ տոն օրերին՝ կրոնական, ազգային, զինադադարի ռեժիմը չխախտվի: Համանախագահները սա ընդունել են որպես կարևոր առաջարկ, բայց Ադրբեջանը ոչ միայն մերժել է, այլև ի հակառակ դրան՝ հատուկ ընդգծվածությամբ հենց տոն օրերի ժամանակ խախտում է զինադադարի ռեժիմը։ Որևէ արմատական փոփոխություն չկա, պարզապես նման աննորմալ, անմարդկային քաղաքականություն են վարում՝ յյուրովին են փորձում «շնորհավորել» մեզ՝ այդ սուրբ տոնի կապակցությամբ»: Սահմանները վերահսկվում են, և մեր բանակը, ինչպես միշտ, ռազմավարական նախաձեռնողականությունն իր ձեռքն է պահում՝ շեշտեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը։ Ինչ վերաբերում է ապրիլի 16-ից լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնելու Ադրբեջանի քայլին: Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նախ շեշտեց, որ Արդրբեջանն այդ զորավարժություններն, ըստ էության, անցկացնում է Վիեննայի փաստաթղթի հետ կապված որոշակի պայմանների խախտմամբ: «9 հազար զինծառայող եւ ավելի ներգրավվածություն ունեցող զորավարժությունները կանխավ, Վիեննայի փաստաթղթի 41.1-ի համաձայն, պետք է վաղուց իրազեկվեին ԵԱՀԿ-ին, բայց չեն իրազեկվել»: Փասթաթղթով սահմանված դրույթի խախտման մասին հայկական կողմն արդեն տեղեկացրել է ԵԱՀԿ-ին եւ սպասում է պատշաճ արձագանքի՝ տեղեկացրեց Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով. «Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ զորավարժության անցկացմանը, ապա մենք ամեն միջոցներով, մեր բոլոր հնարավորություններով հետեւում ենք հակառակորդի ամեն մի քայլին եւ, հետեւաբար, լուրջ մտահոգության առիթ չենք տեսնում»: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի գնահատմամբ՝ հատկապես հենց ապրիլին զորավարժություններ անցկացնելը հակառակորդի համար նաեւ որոշակի խորհուրդ ունի: 2016-ի ապրիլը նրանց համար կատարյալ ձախողում էր եւ հիմա փորձում են ինչ-որ զորավարժություններով ոտնահարված արժանապատվությունն ինչ-որ ձեւով բարձրացնել: ԼՂՀ-ում նույնպես լուրջ մտահոգության առիթ չեն տեսնում: «Մենք, իհարկե, ուշի-ուշով հետեւում ենք այդ ամենին: Համապատասխան քայլեր էլ ձեռնարկվում են՝ խաղաղությունն ու կայունությունը պահպանվելու է այսուհետ եւս, որովհետեւ մեր բանակն ի վիճակի է ցանկացած պահի պաշտպանել այդ խաղաղությունն ու կայունությունը»: Ադրբեջանը, ըստ էության, չի հրաժարվում իր ահաբեկչական քաղաքականությունից: Դավիթ Բաբայանը վստահ է, որ նման պայմաններում երբ այդ երկիրն անցկացնում է զորավարժություններ՝ համանախագահող երկրներն էլ տարբեր խողողակներով իրենց կարծիքները հայտնում են՝ եւս մեկ անգամ հստակորեն ընդգծելով, որ ԼՂ հակամարտության կարգավորման որեւէ ռազմական ճանապարհ չկա: Հետեւաբար, ըստ ԼՂՀ նախագահի խոսնակի, այդ զորավարժություններով Ադրբեջանը ներքին հոգեբանական խնդիր է լուծում: Վերջին հաշվով էլ, խնդիրներ ունեցող ցանկացած երկիր զորավարժություններ անցկացնում է եւ դրանում որեւէ տարօրինակ զարգացումներ դիտարկել պետք չէ՝ եզրափակեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Առանց դրոշ ու՞ր էիք գնում, Սամվել Կարապետյան․ Անժելա Թովմասյան (video) Հիշեցում. Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից Սահմանային անցակետի աշխատանքները մոտենում են ավարտին․ թուրքական աղբյուր Բնակարանային գողության մեղադրանքով օտարերկրյա հետախուզվողը հայտնաբերվել է Սուրբ Աստվածամոր Տաճարի ոչնչացումը հոգևոր ժառանգության դեմ ուղղված ցեղասպանական գործողություն է ԱՄՆ Սենատը 5-րդ անգամ մերժեց Իրանում պատերազմելու Թրամփի լիազորությունների սահմանափակման օրինագիծը Ու՞մ մտքով կանցներ, որ այսօր նման հայտարարություններ կլսենք․․․ ի՞նչ ակնարկեց Գագիկ Ծառուկյանը (video) «Անկախ դիտորդ»-ը դիմել է դատարան Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնադրած կուսակցությունը չի մասնակցելու ընտրություններին Դատարանը 3 ամսով երկարաձգեց Խաչիկ Գալստյանի տնային կալանքը Նախկին հյուպատոսը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում․ «Jaguar»-ը հայտնվել է հանդիպակաց գոտում. կան վիրավորներ «Նպատակն ա՝ ՀԷՑ-ը հանձնի Ադրբեջանին, ատոմակայանը՝ Թուրքիային, երկաթգիծն էլ ՝ Ղազախստանին»․ կարծիքներ (video) «Իմ 18 տարեկան էրեխուն եմ ուզում, ոչ տուն, ոչ հաց, ոչ էլ փող եմ ուզում»․ անհետ կորածի մայրը հուզվեց (video) #ՈՒՂԻՂ․ Գյումրու խայտառակությունից հետո ինչ են որոշել Նիկոլն ու Աննան․ Նարինե Դիլբարյան (video) Դուք ձեզ ձայն չտվողներին «շունուշանգյալ» անվանեցիք, ինչու՞․․․ լրագրողը՝ Փաշինյանին (video) Չդիմացա՞ք առանց Աննայի․ Նիկոլ Փաշինյանի արձագանքը (video) Դուք ինչի՞ եք մեզ հրահրու՛մ․․․ թեժ իրավիճակ ԱԺ-ի դիմաց (video) Դու՛րս արի Նիկո՛լ, դուրս արի․․․ դու գիտե՛ս՝ ես քեզ ոնց գիտեմ․ Նարե Սոսե (video) Դավաճաննե՛ր, փակվածը դու՛ք եք, հենց հիմա եկեք այստեղ ու մեր պատասխանը տվեք․ Իսրայելյանն՝ ԱԺ-ի դիմաց (video) Լարված իրավիճակ ԱԺ-ի դիմաց․․․ թողե՛ք 1 րոպե փակենք ճանապարհը (video) Թուրքիան ուժեղացնում է Միջին միջանցքը․ Ուրալօղլու Խաչիկ Գալստյանի և Արամ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննվում է դռնփակ ռեժիմով Արշակ սրբազանի փոխարեն՝ Հայկազուն սրբազանը «Վայ Աստված չանի հանդիպեմ Փաշինյանին», «կթքեմ երեսին ու կգնամ»․ քաղաքացիներ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am