Երբ այս տարվա հունվարին վարչապետ Կարեն Կարապետյանը խոսեց ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինելու մասին, թվում էր, թե դա պահի տակ հրապարակ նետված մի իդեա է, որը հետագայում շարունակություն չի ունենա։ Սակայն երեկ պարզ դարձավ, որ դա դառնում է Հայաստանի տնտեսական քաղաքականության հիմնական բաղադրիչներից մեկը։ Իրականում «Ներկրվող ապրանքները տեղական արտադրանքով փոխարինելու», այսպես ասենք «գաղափարախոսությունը» իր մեջ մեծ վտանգներ է պարունակում։ Եթե նպատակը միայն ներմուծումը կրճատելն է, ապա միայն ներքին սպառման համար «փոխարինող» ապրանքները պետք է պաշտպանվեն արտաքին արտադրողներից։ Դրա համար պետք է պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես, տարբեր գործիքներ կիրառելով՝ սահմանափակել նույնատիպ ապրանքների ներմուծումը։ Այսինքն, տնտեսությունը պետք է «փակվի» պաշտպանելու համար ներքին արտադրողին։ Աշխարհում չի եղել մի հաջողված փորձ, երբ այդ միջոցներով ներքին արտադրողին պաշտպանելը տվել է դրական արդյունք։ Արտաքին մրցակցությունից պաշտպանված ներքին արտադրողները, չունենալով սպառման հետ կապված խնդիրներ, շատ արագ «լոդրանում են», սկսում են արտադրել անորակ եւ միջազգային շուկայում անմրցունակ ապրանքներ։ Խորհրդային Միության տնտեսությունը դրա ամենավառ ապացույցն է։ Եթե կառավարությունը մտադիր է աջակցել արտադրողներին, որ նրանք արտադրեն «որակյալ եւ մրցունակ» ապրանքներ, ապա այդ ապրանքների իրացումը ներքին շուկայով սահմանափակելու մտայնությունն անհեռանկարային է։ Խնդիրը մասշտաբների մեջ է:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը