Ի վերջո, ստացվեց. Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է «Հանովերի» դեմ Գերմանիայի առաջնության 21-րդ տուրի խաղում խփած հաղթական գոլին: «Մարկո Ռոյսից ստանալով գնդակը՝ ցանկանում էի առաջ շարժվել, սակայն նկատեցի, որ այդ գոտին փակ է: Այդ ժամանակ սկսեցի շարժվել դեպի կենտրոն եւ ցանկանում էի, որ գնդակը հայտնվեր ցանցում: Ի վերջո, ստացվեց հենց այդպես»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Sport1.de-ն:
