ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովը այսպես կոչված ռազմավարական նշանակություն ունի կառավարության ու ՀՀ նախագահի համար։ Այս հանձնաժողովում են ներկայացնում երկրի տնտեսությանը վերաբերող կարեւորագույն օրենսդրական նախագծերը, հաճախ հաստատվում «մուխլյոժ» օրենքներ, որոնք սպասարկում են տնտեսության այս կամ այն կարկառունի շահերը, սրանով հանդերձ բավականին կարեւոր նշանակություն ունի, թե ով է ղեկավարում այդ հանձնաժողովը, որն ի պաշտոնե ուղիղ կապի մեջ է լինում ՀՀ նախագահի հետ, զեկուցում խնդրահարույց նախագծերը, սողանցքները։
Անցած գումարման խորհրդարանում այդ կարեւոր պոստը վստահված էր ՀՀԿ-ական Վարդան Այվազյանին,որը պատվով է կատարել այդ պարտականությունները։ Իր գործին լավագույնս տիրապետող Այվազյանի աչքից չի վրիպել գրեթե ոչ մի նախագիծ եւ այն մանրակրկիտ ներկայացվել է վերադասին։ Բայց քանի որ Այվազյանը այս ընտրությունների արդյունքներով չի անցել հաջորդ խորհրդարան, նա չորրորդ թեկնածուն է Կոտայքի ռեյտինգայիններից, հետեւաբար բաց է մնում նաեւ հանձնաժողովի նախագահի տեղը։ Հաշվի առնելով հանձնաժողովի յուրահատկությունը գործադիրի ղեկավարը նույնպես կցանկանա այն «իրենով» անել, ավելին ՀՀԿ-ի շրջանակներում արդեն նկատելի է դարձել, որ ոմանք քծնում են Կարեն Կարապետյանին՝ վստահ լինելով, որ նա հաջողացնելու է իր ձեռքը վերցնել կարեւոր պոստը։ Քծնողների շքերթում առաջատարներ էլ կան, որոնց շուրջ անեկտոդներ է հյուսվել, թե հանձնաժողովի նախագահը համ խամաճիկ պիտի լինի, համ բեղավոր։
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը