Անդրադառնալով այն դիտարկումներին, որ կոալիցիոն համագործակցության և պորտֆելների առումով ՀՅԴ ախորժակն աճել է` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասել է. «Որպես աշխարհայացքով բժիշկ` ասեմ, որ բարձր ախորժակն առողջության նշան է»։ «ՉԻ» - Որպես բժիշկ` պրն Աշոտյանն, անկասկած, գիտի, որ բարձր ախորժակը միայն ֆիզիկակա՛ն առողջության նշան է։ Բայց պատկերացրեք որևէ օրգանիզմ, որի մոտ աշխատում է միայն ծնոտն ու ստամոքսաաղիքային տրակտը, իսկ ուղեղը գործում է միայն գիշեր-ցերեկ ինչ-որ բան ծամելու ուղղությամբ։ Կարելի՞ է արդյոք նման օրգանիզմը համարել առողջ։ Համենայն դեպս մտավոր և հոգեկան առողջության մասին խոսք լինել չի կարող։ Չէ, խոսքը Դաշնակցության վերնախավի մասին չէ։ Այդ խմբակի անդամները երբեմն ուտելուց բացի այլ բաների մասին էլ են մտածում։ Օրինակ` թե ոնց անեն, որ ուտելը ընկալվի որպես բացառիկ հայրենասիրության դրսևորում։ Այնպես որ` ֆիզիկապես ՀՀԿ-ն ավելի առողջ է։
Չորրորդ իշխանության այսօրվա համարում
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը