«Փաստ» -ը գրում է.Ասում են կառավարության նիստում վարչապետը զայրացել է։ Պատճառը «Արաքս» ՓԲԸ-ի օտարումն է։ Պարզվում է, որ այս ընկերությունը գործում է արդեն 17 տարի, սակայն զբաղվում է ոչ մի բանով։ Բավական հետաքրքիր զբաղմունք է, ի դեպ։ Այս առումով իսկապես էլ տեղին է վարչապետի զայրույթը, սակայն մյուս կողմից արդյոք զայրանալով, երկրում իրավիճակ կփոխվի։ Այս հարցի շուրջ թույլ տվեք չհամաձայնել, քանի որ եթե 15-20 տարի առաջ միայն վարչապետի զայրույթը բավական էր որոշակի գործողություն սկսելու համար, ներկայում իրավիճակը բոլորովին այլ է։ Տարիների ընթացքում հայաստանյան պետական կառավարման համակարգը դարձել է կուռ ու փակ կառույց, որտեղ կարգադրությունները, հանձնարարականներն ու վերադասի զայրույթն այլևս չեն կարող արմատական փոփոխությունների բերել, քանի որ հայաստանյան խնդիրների գերակշիռ մասը համակարգային է և գլոբալ։ Նույն «Արաքս» ընկերության պարագայում թերևս ամեն ինչ կսահմանափակվի վարչապետի զայրույթով և ընկերության օտարմամբ, սակայն այդպես էլ հայտնի չի դառնա, թե ինչ իրական նպատակների համար է այն ստեղծվել, ինչ ֆինանսական ռեսուրսներ են «լվացվել» այս ընկերության միջոցով։ Սա բավական լուրջ խնդիր է, քանի որ մանրազնին ուսումնասիրության արդյունքում կարող են հայտնվել տասնյակ գուցե և հարյուրավոր նմանատիպ ընկերություններ, որոնք ստեղծվել են տարիներ առաջ և չեն գործում։ Որպես կանոն այդօրինակ ընկերությունները ստեղծվում են մեկ կամ մի քանի գործարքի ու կոնկրետ նպատակի համար, որի իրականություն դառնալուց հետո այլևս կորցնում են պիտանիությունը: Այս տեսանկյունից այսօրինակ ընկերությունների խնդիրը ոչ միայն մի քանի աշխատողի հաստիքն է, որոնք վճարվում են պետբյուջեից, այլ հենց այն բուն նպատակը, որի համար դրանք ստեղծվում են։ Անշուշտ, կարևոր է նաև, որպեսզի նման հաստիքների վրա պետությունը միջոցներ չվատնի, սակայն այսուհանդերձ թերևս շատ ավելի էական է, բացահայտել այդ ընկերությունների բոլոր մութ գործարքները՝ առաջիկայում էլ տարատեսակ մեքենայություններ կամ գուցե և լայն մասշտաբի խարդախություններ թույլ չտալու համար։ Արդյոք վարչապետի զայրույթը բավարար է նման խնդիրներ վեր հանելու համար, թերևս ցույց կտա ժամանակը։
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը