«Ժամանակ» թերթը գրում է. «Մամուլում մի քանի օր է տեղեկություններ են տարածվում, որ «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը ԱԺ-ում չի լինի, իսկ նրան կփոխարինի նույն դաշինքի պատգամավորության թեկնածու Վահե Էնֆիաջյանը, ով զգալիորեն զիջում է իր հավաքած ձայներով: Տեղեկություններ տարածվեցին նաև, որ Ազիզյանը հրաժարվել է մանդատից և արդեն իսկ դիմում է ներկայացրել: Նապոլեոն Ազիզյանը լրագրողներին հայտարարել է, որ ինքը ոչ մի դիմում չի գրել, որևէ բանից տեղյակ չէ և եթե նման բան էլ արվել է, ապա «դա քրեական հանցագործություն է»:
ԲՀԿ-ում լուրջ անհանգստացած են Ազիզյանի հայտարարություններից, քանի որ իրականում մանդատից հրաժարվելու դիմումներ բոլորին է պարտադրվել, այդ թվում և Նապոլեոն Ազիզյանին:
Մեր տրամադրության տակ է հայտնվել Ազիզյանի կողմից Կենտրոնի նոտարական բաժնում հաստատված ինքնաբացարկի դիմումը, որը նա և «Ծառուկյան» դաշինքի ցուցակով առաջադրված բոլոր թեկնածուները գրել են մինչև ցուցակում տեղ գտնելը»։
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը