Խորհրդարանի ընտրություններին Սյունիքի ու Վայոց Ձորի մարզերն ընդգրկող ընտրատարածքում ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուներից առաջատարը ինչպես տեսանք մարզպետ Վահե Հակոբյանն է, որին հաջորդում է ԱԺ պատգամավոր, Ջերմուկ գրուպի սեփականատեր Աշոտ Արսենյանը, այնուհետեւ երրորդը երիտասարդ Առուշ Առուշանյանն է։ Վահե Հակոբյանը չի պատրաստվում անցնել խորհրդարան, հետեւաբար ընտրատարածքից ՀՀԿ-ի քվոտայով անցողիկ երկու պատգամավորները նշված երկուսն են, սակայն մեր տեղեկություններով Սերժ Սարգսյանը որոշել է, որ Առուշ Առուշանյանի փոխարեն խորհրդարան կմտնի Սիսիանի քաղաքապետի եղբայրը։ Հավանաբար Առուշանյանի նկատմամբ նման վերաբերմունքի պատճառը վերջերս հայտնի դարձած աղմկոտ միջադեպն է։Առուշ Առուշանյանը հայտնվել էր աղմկոտ մի միջադեպի առանցքում: Լրատվամիջոցները գրեցին, որ Առուշ Առուշանյանը եւ նրա թիմակիցները հարձակում են գործել Գորիսի բնակիչ Շահում Դավթյանի տան վրա: Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մարզում խոսակցություններ են սկսվել, որ պատգամավորական մանդատից հրաժարվելու է Սյունիքի գործող մարզպետ Վահե Հակոբյանը, իսկ նրա փոխարեն ԱԺ կգործուղվի Առուշ Առուշանյանը: Վերջինս էլ եղբոր եւ ընկերների հետ շտապել է տոնել հաղթանակը: Նրանք կերուխումը կազմակերպել են Շահում Դավթյանի տան հարեւանությամբ գործող օբյեկտներից մեկում, որից հետո Առուշանյանը որոշել է հաշվեհարդար տեսնել Դավթյանի հետ, այն բանի համար, որ ընտրություններում վերջինս սատարել է Աշոտ Արսենյանին։
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը