«Փորձում ենք հասնել մեր եկեղեցական իրավունքի և պետության ակնկալիքների համադրությանը». Աթեշյան

Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայտարարել է, որ պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն Սուրբ Փրկիչ հիվանդանոց հրավիրելիս նրան տեղյակ է պահել գրավոր առաջարկի տեսքով համաձայնության նախագիծ ներկայացնելու մասին: Այս մասին Աթեշյանը խոսել է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթի հետ զրույցում: Նա նաև անդրադարձել է Բեքչյանի կողմից ապրիլի 11-­ին հրապարակած հայտարարությանը` անդրադառնալով իր պաշտոնից հրաժարվելու համառության վերաբերյալ տեղապահի դիտարկմանը: «Մենք փորձում ենք հասնել մեր եկեղեցական իրավունքի և պետության ակնկալիքների համադրությանը: Այս նույն նպատակով պատրաստել էինք այն համաձայնության նախագիծը, որը մերժվել է Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի կողմից: Այդ համաձայնության նպատակներից մեկն էր բարձր պահել մեր Եկեղեցական համագումարի հեղինակությունը: Եթե Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը համաձայներ ընդառաջ գնալ այդ նախագծին, ապա մենք մեր միջև գոյացած համաձայնության հիման վրա նոր քայլեր անելու հնարավորություն էլ կկարողանայինք ունենալ: Նման համաձայնության պարագայում շոշափելի լուծման արդյունքի մասին տեղեկացնելու համար պետք է փորձեինք հերթական անգամ միասնաբար ներկայանալ Ստամբուլի նահանգապետարան: Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն էլ պետք է աջակցեր մեզ: Այսպիսով, ես կկարողանայի անձամբ պատկան իշխանություններին ներկայացնել ընտրյալ տեղապահին, ինչ­որ երաշխիք պիտի լիներ իր գործունեության հեռանկարի և պաշտոնական մարմինների կողմից ապագա ընկալման համար: Այս բոլոր նրբություններն արդեն բացատրել ենք, սակայն, դժբախտաբար, չկարողացանք ունենալ դրական արդյունք: Հետևաբար, պաշտոնից չհրաժարվելու հարցի շուրջ ինձ վերագրված համառությունն ու այդ հանգամանքի անվերջ կրկնությունն առկա դժվարին իրավիճակում մեր մոտ ստեղծում է լրջության պակասի տպավորություն»,­-նշել է նա: Ապրիլի 13-­ի առավոտյան Աթեշյանը Ստամբուլի Սուրբ Աստվածածին եկեղեցում, իսկ Բեքչյանը Սուրբ Ստեփանոս եկեղեցում մատուցել են Ավագ Հինգշաբթի օրվա պատարագ` նվիրված Խորհրդավոր Ընթրիքին: Ավելի վաղ իր հայտարարության մեջ Բեքչյանն ասել էր, որ տեղյակ չի եղել Աթեշյանի կողմից Սուրբ Փրկիչ հիվանդանոց կանչվելու իրական մտադրության, այն է` համաձայնագիր ստորագրելու մասին: «Արամ Սրբազանը, փոխանակ իր խոստման համաձայն գրավոր կերպով ինձ ներկայացներ ներկա կացության վերաբերյալ իր տեսակետներն ու մոտեցումները, ակնկալում էր, որ ես նույնպես իմ ստորագրությունը կդնեմ իր կողմից պատրաստված այսպես կոչված «համաձայնագրի» տակ, որն իր խորքային առումով առ ոչինչ է համարում Եկեղեցական համագումարի կամքն ու որոշումը, միայն առերես է ճանաչում տեղապահի օրինավոր ընտրությունը, զրկում է ընտրյալ Տեղապահին իր բոլոր լիազորություններից և փորձում է օրինականացնել «Պատրիարքական Ընդհանուր Փոխանորդի» պաշտոնից հրաժարվելու իր համառումը»,­-ասվում էր արքեպիսկոպոս Բեքչյանի հայտարարության մեջ։

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Խավարածին մեկը փորձում է իր ապազգային սատանայական թեզերով կուրացնել ժողովրդին. Տեր Նարեկ Անհետ կորածների հարազատները փակել են Երևանի Բաղրամյան պողոտան Արարատի մարզում 3-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Առանց դրոշ ու՞ր էիք գնում, Սամվել Կարապետյան․ Անժելա Թովմասյան (video) Վերին Լարս տանող ճանապարհը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար Հիշեցում. Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից Սահմանային անցակետի աշխատանքները մոտենում են ավարտին․ թուրքական աղբյուր Բնակարանային գողության մեղադրանքով օտարերկրյա հետախուզվողը հայտնաբերվել է Սուրբ Աստվածամոր Տաճարի ոչնչացումը հոգևոր ժառանգության դեմ ուղղված ցեղասպանական գործողություն է ԱՄՆ Սենատը 5-րդ անգամ մերժեց Իրանում պատերազմելու Թրամփի լիազորությունների սահմանափակման օրինագիծը Ու՞մ մտքով կանցներ, որ այսօր նման հայտարարություններ կլսենք․․․ ի՞նչ ակնարկեց Գագիկ Ծառուկյանը (video) «Անկախ դիտորդ»-ը դիմել է դատարան Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնադրած կուսակցությունը չի մասնակցելու ընտրություններին Դատարանը 3 ամսով երկարաձգեց Խաչիկ Գալստյանի տնային կալանքը Նախկին հյուպատոսը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում․ «Jaguar»-ը հայտնվել է հանդիպակաց գոտում. կան վիրավորներ «Նպատակն ա՝ ՀԷՑ-ը հանձնի Ադրբեջանին, ատոմակայանը՝ Թուրքիային, երկաթգիծն էլ ՝ Ղազախստանին»․ կարծիքներ (video) «Իմ 18 տարեկան էրեխուն եմ ուզում, ոչ տուն, ոչ հաց, ոչ էլ փող եմ ուզում»․ անհետ կորածի մայրը հուզվեց (video) #ՈՒՂԻՂ․ Գյումրու խայտառակությունից հետո ինչ են որոշել Նիկոլն ու Աննան․ Նարինե Դիլբարյան (video) Դուք ձեզ ձայն չտվողներին «շունուշանգյալ» անվանեցիք, ինչու՞․․․ լրագրողը՝ Փաշինյանին (video) Չդիմացա՞ք առանց Աննայի․ Նիկոլ Փաշինյանի արձագանքը (video) Դուք ինչի՞ եք մեզ հրահրու՛մ․․․ թեժ իրավիճակ ԱԺ-ի դիմաց (video) Դու՛րս արի Նիկո՛լ, դուրս արի․․․ դու գիտե՛ս՝ ես քեզ ոնց գիտեմ․ Նարե Սոսե (video) Դավաճաննե՛ր, փակվածը դու՛ք եք, հենց հիմա եկեք այստեղ ու մեր պատասխանը տվեք․ Իսրայելյանն՝ ԱԺ-ի դիմաց (video) Լարված իրավիճակ ԱԺ-ի դիմաց․․․ թողե՛ք 1 րոպե փակենք ճանապարհը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am