Կենտրոն եւ Նոր Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց հուլիսին Խորենացի փողոցում զանգվածային անկարագություններ հրահրելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի գործով դատական նիստը։
Արարատ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզանը մի շարք միջնորդություններ ներկայացրեց :
Պաշտպանը միջնորդեց դեպքի հետ կապված երկու տեսանյութ կցել գործին:
Արա Ղարագյոզյանի միջնորդություններից մեկն էլ վերաբերում էր որպես վկա հարցաքննել Աշոտ Հակոբյանին, ով Արարատ Խանդոյանին բերման ենթարկելու ժամանակ եղել է իր հետ: «Որը էական նշանակություն կունենա սույն քրեական գործի փաստական հանգամանքների, ճշմարտության բացահայտման համար»:
Ըստ պաշտպանի՝ միաժամանակ անթույլատրելի պետք է ճանաչվեն գործով վկա Լեւոն Հակոբյանի եւ Երվանդ Խաչատրյանի ցուցմունքները, որոնք դրվել են մեղադրանքի հիմքում: Նրանց ծանուցագիր չի ուղարկվել եւ հեռախոսազանգով են հրավիրվել քննիչի մոտ:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հրավիրել դատարան եւ հարցաքննել: Այսօր դատարանում նման միջնորդությամբ հանդես եկավ ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած օրերին Խորենացիի դեպքերով կալանավորված Արարատ Խանդոյանի պաշտպանը:
«ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եղել է դեպքի վայրում եւ նրա հարցաքննությունով կպարզվի, որ շղթա կազմած ոստիկաններն էին անկարգություններ հրահրել: Ոստիկանության կողմից քարեր եւ այլ առարկաներ նետելու ժամանակ Արարատ Խանդոյանը գտնվել է Նիկոլ Փաշինյանի կողքին»,- դատարանում հայտարարեց պաշտպան Արա Ղարագյոզյանը:
Դատական նիստի ավարտից հետո ներկաներից մեկը դիմեց դատավորին եւ մեղադրող դատախազին՝ նրանց անվանելով ստրուկներ։ «Անամոթ տպեր եք, երկիրը կործանում եք։ Երիտասարդ տղա ես, չե՞ս ամաչում, ինչո՞վ ես զբաղված»։
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը