Վերաքննիչ դատարանն այսօր մինչև ապրիլի 20-ը հետաձգել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոքի այսօրվա քննությունը՝ պաշտպանական կողմի միջնորդությամբ:
Ինչպես «Փաստինֆո»–ի լրագրողին հայտնեց Սամվել Բաբայանի պաշտպան, փաստաբան Ավետիս Քալաշյանը, Սամվել Բաբայանը ներկա չի եղել այսօրվա նիստին, սակայն ցանկություն է հայտնել մասնակցել բողոքի քննությանը: Դատարանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը նրա ներկայությունն ապահովելու համար դատական նիստը հետաձգելու մասին:
Վերաքննիչ բողոքում Ա.Քալաշյանը միջնորդել է բեկանել առաջին ատյանի դատարանի հիշյալ որոշումը և Սամվել Բաբայանին ազատ արձակել:
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի երկրորդ մասի և 235.1 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով:
Ըստ ՀՀ Ազգային անվտանգության ծառայութան մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրության, մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը