ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստը սկսեց ավանդական հանձնարարականներով։ Նա անդրադարձավ ոռոգման ջրի խնդրին և տեղեկացրեց, որ այս պահին ավարտական փուլում են գտնվում 2017 թվականի ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքները:
Կարեն Կարապետյանը նշեց, որ որոշ տարածքներում հողի մշակման աշխատանքներն արդեն սկսվել են, և փաստ է, որ պայմանավորված հողի ֆիզիկական կազմով, ՀՀ 70% հողատարածքներն ունեն ոռոգման ջրի գերնորմավորված պահանջ ու մատակարարված ջրի դիմաց ձևավորվում է մեծ հասույթ, բայց ջրօգտագործղների կողմից գերնորմավորման դիմաց չի վճարվում և տարեցտարի կուտակվում է անհուսալի դեբիտորական պարտք։
«Այս հանգամանքը գյուղատնտեսության ոլորտում ձեւավորել է ոչ հավասար մրցակցային պայմաններ հողօգտագործողների մոտ եւ ֆինանսական ճեղքվածք՝ ջրամատակարարող կազմակերպությունների մոտ:
Այս ամենը հաշվի առնելով անհրաժեշտ է ստեղծել այնպիսի համակարգ, որը կկանխարգելի ջրի գերկորուստները: Ես ձեզնից ակնկալում եմ ոլորտում կտրուկ, դմփոց ռեֆորմ, պայմանավորվեցի՞նք»,- դիմելով ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավարին՝ հանձնարարեց նա:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը