«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի կարող ասել, որ Լեռնային Ղարաբաղը իրենց տարածքն է: Դա ծիծաղելի է, և այլ դիրքորոշում չի կարող լինել».- այս մասին ռուսական «Вести»-ի եթերում ասել է ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը, ով օրեր առաջ մեկնել էր Ադրբեջան և հանդիպել նախագահ Ալիևի հետ: Նրա հաղորդմամբ՝ Ալիևն ասել է. «Ռազմական առումով ցանկացած խնդիր լուծելի է նույնիսկ Բաքվում: Մենք միայն ռուսական զենք չեն գնում, արդեն գնել ենք իսրայելական զենք 6 միլիարդ դոլարով: Ժամանակակից տեխնիկայի շնորհիվ բոլորը տեսնում են, թե ինչ է տեղի ունենում Ղարաբաղում»: Մանրամասները՝ տեսանյութում