Սպանվել է «օրենքով գող» Էդո Հոկտեմբերյանցու եղբայրը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է դարձել «PrimeCrime»-ին, մի քանի օր առաջ Մերձմոսկվայի Լենինի շրջանի Ռազվիլկա գյուղում «Մերսեդես» մեքենայի բեռնախցիկում հայտնաբերված երկու սպանված հայ տղամարդկանցից մեկը «օրենքով գող» Էդվարդ Մարգարյանի հարազատ փոքր եղբայրն էր` Խորենը: Երկրորդ սպանվածի անունը Միքայել Լալայան էր: «PrimeCrime»–ի աղբյուրի պնդմամբ` Լալայանի և երրորդ անձի ուղեկցությամբ, ում ինքնությունը դեռ պարզված չէ, Խորենը գնացել է «ռազբորկայի»` օգնելու իր մանկության ընկեր Կայցոյին: Վերջինս էվակուատորի սովորական վարորդ է: Դրամային վեճ է ունեցել ավտոսերվիսի աշխատակցի հետ: Փաստացի դառնալով ավտոսերվիսի աշխատակիցների գերին` Կայցոն զանգել է Խորիկին և խնդրել միջամտել: Խորիկը շտապել է օգնության` ավտոմեխանիկներին նախազգուշացնելով, որ մինչև իր գալը նրան չծեծեն: Տեղ հասնելով` Խորիկը տեսել է, որ Կայցոյին այդ ամբողջ ընթացքում ծեծել են: Ընդ որում, ավտովարպետներից մեկը հարձակվել է Լալայանի վրա, ով ֆիզիկապես ամենաամուրն է եղել: Հույս ունենալով խելքի բերել հարձակվողներին` Խորիկը օդ է կրակել: Սկսվել է փոխհրաձգություն: Խորիկը հասցրել է վիրավորել մեկին, բայց ստացել է պատասխան հարված, որը մահաբեր է եղել: Այնուհետ սպանվել է նաև Լալայանը: Նրանց ուղեկցող երրորդ անձը հասցրել է փախչել: Իրադարձության մեղավորը նույնպես փախել է և թաքնվել: Սպանված Խորեն Մարգարյանը նախկինում դատապարտվել է սպանության մեղադրանքով: Աղբյուրի տվյալներով, նա տեղում գնդակահարել է մի մարդու, ով ի լուր բոլորի կասկածներ է հայտնել նրա եղբայր Էդոյի գողական լինելու կապակցությամբ այն պատճառով, որ մանուկ հասակում Էդոն պիոներական փողկապ է կրել: Հիշեցնենք, որ Էդոն սպանվել է 2011 թ. մայիսի 6–ին կենցաղային վեճի ժամանակ Ֆրանսիայի Նիս քաղաքում` հոկտեմբերյանցի իր հայրենակցի կողմից: Էդոյի հայրը, իմանալով որդու սպանության մասին, մահացել է սրտի կաթվածից»: Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին. Aydinlik Gazetes Խավարածին մեկը փորձում է իր ապազգային սատանայական թեզերով կուրացնել ժողովրդին. Տեր Նարեկ Անհետ կորածների հարազատները փակել են Երևանի Բաղրամյան պողոտան Արարատի մարզում 3-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Առանց դրոշ ու՞ր էիք գնում, Սամվել Կարապետյան․ Անժելա Թովմասյան (video) Վերին Լարս տանող ճանապարհը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար Հիշեցում. Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից Սահմանային անցակետի աշխատանքները մոտենում են ավարտին․ թուրքական աղբյուր Բնակարանային գողության մեղադրանքով օտարերկրյա հետախուզվողը հայտնաբերվել է Սուրբ Աստվածամոր Տաճարի ոչնչացումը հոգևոր ժառանգության դեմ ուղղված ցեղասպանական գործողություն է ԱՄՆ Սենատը 5-րդ անգամ մերժեց Իրանում պատերազմելու Թրամփի լիազորությունների սահմանափակման օրինագիծը Ու՞մ մտքով կանցներ, որ այսօր նման հայտարարություններ կլսենք․․․ ի՞նչ ակնարկեց Գագիկ Ծառուկյանը (video) «Անկախ դիտորդ»-ը դիմել է դատարան Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնադրած կուսակցությունը չի մասնակցելու ընտրություններին Դատարանը 3 ամսով երկարաձգեց Խաչիկ Գալստյանի տնային կալանքը Նախկին հյուպատոսը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում․ «Jaguar»-ը հայտնվել է հանդիպակաց գոտում. կան վիրավորներ «Նպատակն ա՝ ՀԷՑ-ը հանձնի Ադրբեջանին, ատոմակայանը՝ Թուրքիային, երկաթգիծն էլ ՝ Ղազախստանին»․ կարծիքներ (video) «Իմ 18 տարեկան էրեխուն եմ ուզում, ոչ տուն, ոչ հաց, ոչ էլ փող եմ ուզում»․ անհետ կորածի մայրը հուզվեց (video) #ՈՒՂԻՂ․ Գյումրու խայտառակությունից հետո ինչ են որոշել Նիկոլն ու Աննան․ Նարինե Դիլբարյան (video) Դուք ձեզ ձայն չտվողներին «շունուշանգյալ» անվանեցիք, ինչու՞․․․ լրագրողը՝ Փաշինյանին (video) Չդիմացա՞ք առանց Աննայի․ Նիկոլ Փաշինյանի արձագանքը (video) Դուք ինչի՞ եք մեզ հրահրու՛մ․․․ թեժ իրավիճակ ԱԺ-ի դիմաց (video) Դու՛րս արի Նիկո՛լ, դուրս արի․․․ դու գիտե՛ս՝ ես քեզ ոնց գիտեմ․ Նարե Սոսե (video) Դավաճաննե՛ր, փակվածը դու՛ք եք, հենց հիմա եկեք այստեղ ու մեր պատասխանը տվեք․ Իսրայելյանն՝ ԱԺ-ի դիմաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am