«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է դարձել «PrimeCrime»-ին, մի քանի օր առաջ Մերձմոսկվայի Լենինի շրջանի Ռազվիլկա գյուղում «Մերսեդես» մեքենայի բեռնախցիկում հայտնաբերված երկու սպանված հայ տղամարդկանցից մեկը «օրենքով գող» Էդվարդ Մարգարյանի հարազատ փոքր եղբայրն էր` Խորենը: Երկրորդ սպանվածի անունը Միքայել Լալայան էր:
«PrimeCrime»–ի աղբյուրի պնդմամբ` Լալայանի և երրորդ անձի ուղեկցությամբ, ում ինքնությունը դեռ պարզված չէ, Խորենը գնացել է «ռազբորկայի»` օգնելու իր մանկության ընկեր Կայցոյին: Վերջինս էվակուատորի սովորական վարորդ է: Դրամային վեճ է ունեցել ավտոսերվիսի աշխատակցի հետ:
Փաստացի դառնալով ավտոսերվիսի աշխատակիցների գերին` Կայցոն զանգել է Խորիկին և խնդրել միջամտել: Խորիկը շտապել է օգնության` ավտոմեխանիկներին նախազգուշացնելով, որ մինչև իր գալը նրան չծեծեն: Տեղ հասնելով` Խորիկը տեսել է, որ Կայցոյին այդ ամբողջ ընթացքում ծեծել են: Ընդ որում, ավտովարպետներից մեկը հարձակվել է Լալայանի վրա, ով ֆիզիկապես ամենաամուրն է եղել: Հույս ունենալով խելքի բերել հարձակվողներին` Խորիկը օդ է կրակել: Սկսվել է փոխհրաձգություն: Խորիկը հասցրել է վիրավորել մեկին, բայց ստացել է պատասխան հարված, որը մահաբեր է եղել: Այնուհետ սպանվել է նաև Լալայանը: Նրանց ուղեկցող երրորդ անձը հասցրել է փախչել: Իրադարձության մեղավորը նույնպես փախել է և թաքնվել:
Սպանված Խորեն Մարգարյանը նախկինում դատապարտվել է սպանության մեղադրանքով: Աղբյուրի տվյալներով, նա տեղում գնդակահարել է մի մարդու, ով ի լուր բոլորի կասկածներ է հայտնել նրա եղբայր Էդոյի գողական լինելու կապակցությամբ այն պատճառով, որ մանուկ հասակում Էդոն պիոներական փողկապ է կրել: Հիշեցնենք, որ Էդոն սպանվել է 2011 թ. մայիսի 6–ին կենցաղային վեճի ժամանակ Ֆրանսիայի Նիս քաղաքում` հոկտեմբերյանցի իր հայրենակցի կողմից: Էդոյի հայրը, իմանալով որդու սպանության մասին, մահացել է սրտի կաթվածից»:
Ամբողջությամբկարողեքկարդալ «Փաստ»թերթիայսօրվահամարում:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը