Գյումրու նախկին քաղաքապետ, Շիրակի մարզում «Ծառուկյան» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Վարդան Ղուկասյանը հայտարարություն է տարածել, թե իրականում ինքը հավաքել է 15 հազարից ավելի ձայն, բայց 3 հազարը վերագրել են այլ թեկնածուների:
«Ժողովուրդ» օրաթերթը Ղուկասանից փորձել է պարզել, թե ովքեր են եղել «գողերը», սակայն Ղուկասյանը կտրականապես հրաժարվել է անուններ նշել: «Ես ընդհանրապես անուններ չեմ սիրում տալ, որ նայես իմ ապրած կյանքին, կտեսնես, որ ես անուններ չեմ տալիս»: Նախկին քաղաքապետը հայտարարել է, որ ներում է բոլորին՝ միևնույն ժամանակ ընդգծելով. «Բայց ամենակարևորը գիտեմ, որ այդպես է»:
«Ժողովուրդ»-ը փորձել է նաև «Ծառուկյան» դաշինքից հետաքրքրվել արդյոք պատրաստվում են այդ հարցով դիմել դատարան, սակայն թերթի հարցը մնացել է անպատասխան:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը