«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից: Պատճառը ընտրությունների ժամանակ չհանձնած քննությունն է: Աշոտ Ղահրամանյանը ընտրությունների ժամանակ պաշտպանում էր ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Ալիկ Պետրոսյանին՝ Մապի Ալիկին, ով իր հավաքած ձայներով երրորդ տեղում էր՝ Նահապետ Գևորգյանից ու Սեյրան Սարոյանից հետո:
Աշոտ Ղահրամանյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը ոչ մի բանից տեղյակ չէ, իրեն ոչ ոք ոչ մի բան չի ասել: Անդրադառնալով ընտրություններին արձանագրած ցուցանիշներին և այդ հիմքի վրա իր ազատմանը, մարզպետը նշեց, որ արվել է առավելագույնը: Մեծամասնության քվեն ստացել են, դրանից լավ արդյունք չէր կարող լինել:Մարզպետի պաշտոնին հրաժեշտ կտա նաև Գեղարքունիքի մարզպետը՝ Ռաֆիկ Գրիգորյանը: Նա գնում է ԱԺ՝ զբաղվելու պատգամավորական աշխատանքով: Մնացած մարզպետերը, այդ թվում և Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը մնալու են իրենց տեղերում:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը