Թուրքական Ինջիրլիք ռազմայանից կկանխեն ԻՊ-ի ներխուժումը
Սաուդյան Արաբիան զորքեր եւ կործանիչներ է տեղակայել թուրքական Ինջիրլիք ռազմական կայանում: Այս մասին հայտնել է The Independent-ը: «Սաուդյան Արաբիայի իշխանությունները թուրքական «Ինջիրլիք» ռազմաբազա զորքեր ու կործանիչներ կուղարկեն՝ Սիրիա հնարավոր ցամաքային ներխուժման նախաշեմին»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Սաուդյան Արաբիայի զորքերի՝ Թուրքիայում տեղակայվելը տեղի է ունենում Սիրիայի տարածքում սաուդյան զորքերի ցամաքային գործողության հնարավորությամբ: «Սաուդյան Արաբիան հայտարարել է ԻՊ-ին դիմակայելու իր վճռականության մասին՝ հայտարարելով, որ պատրաստ է զորք ու ինքնաթիռներ ուղարկել»,- մասնավորապես ասել է նա: Հաղորդվում է նաեւ, որ քրդական Rudau քրդական գործակալությունը հայտնել է, որ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն շաբաթ առավոտյան հաստատել է սաուդյան զորքերի՝ Ինջիրլիքում հաստատվելու մասին տեղեկությունները:
