Այսօր՝ ապրիլի 12-ին, Գյումրու նախկին քաղաքապետ, «Ծառուկյան» դաշինքով առաջադրված եւ Ազգային ժողով անցած Վարդան Ղուկասյանը հայտարարությամբ է հանդես եկել եւ տեղեկացրել, որ իրականում ինքը հավաքել է 15 հազարից ավելի ձայն, բայց 3 հազարը վերագրել են այլ թեկնածուների: Վարդան Ղուկասյանի ֆեյսբուքյան էջում արված հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
Ս/Թ ապրիլ 2-ին կայացած ընտրությունների պատկերը պարզ է: Պարզ է ե՛ւ ընտրողների, ե՛ւ ընտրվողների, ե՛ւ կենտրոնական հանձնաժողովի համար: Ապրիլի 3-ից մինչ այսօր Շիրակի մարզում «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածու Վարդան Ղուկասյանի ձայները ԿԸՀ-ից հայտնում են 12 485 ձայն, բայց դա չի համապատասխանում իրականությանը:
Ընտրական նոր տեխնոլոգիաների պատճառով մենք կորցրել ենք ավելի քան երեք հազար ձայն: Այդ իսկ պատճառով թվերը չեն համապատասխանում իրական քվեին: Մենք բոլորս ավելի քան վստահ ենք, որ մեր հավաքած ձայների քանակը հատում է տասնհինգ հազար ձայնը, բայց մենք մեծահոգաբար ենք վերաբերվում ձայների այդպիսի տեղաբաշխմանը եւ հույս հայտնում, որ մյուս թեկնածուները, ում օգտին հաշվարկվել են մեր ձայները, քաջ գիտակցում են դա եւ եւս շնորհակալ են մեզանից:
Վարդան Ղուկասյանի գրասենյակ
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը