«Սիրիական զարգացումները չեն հանգեցնի համաշխարհային պատերազմի: Ձեռքբերումները, որոնք կային ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև միջազգային, աշխարհաքաղաքական խնդիրների համատեքստում հետ կշպրտվեն մի քանի տարով: Հիմա սառը պատերազմի տպավորություն կա, եւ դա կանդրադառնա Սիրիայի գործընթացների վրա: Ասադը այլեւս ապագա չունի այդ խնդիրներում, որովհետեւ, ըստ իս, այստեղ այնպիսի գործոններ աշխատեցին՝ քիմիական զենք և այլն, և այլն, որ փաստորեն այսօրվա Սիրիայի իշխանությունների դեմ դուրս եկավ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը»,- լրագրողների հետ զրույցում ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
«Ստեղծված իրավիճակը խոսում է Սիրիայի մասնատման մասին: Միգուցե համարձակ եզրակացության եմ հանգում, բայց այդ բանը ես զգում եմ: «ԴԱԻՇ»-ի խնդիրը, որում, կարծես թե, առաջընթաց կար, լրիվ հակառակ ուղղությամբ կզարգանա: Նրանք հիմա ավելի կլկտիանան »,-նշեց Արման Նավասարդյանը և ընդգծեց, որ վերոնշյալ զարգացումները միանշանակ կանդրադառնան նաեւ Հարավային Կովկասի վրա:
«Կարծիք կար, որ ԱՄՆ-ն Հարավային Կովկասին ուշադրություն չի դարձնում, տարածաշրջանը Ռուսաստանի ազդեցության ոլորտում էր, հիմա կարծես դա երկրորդ պլան է մղվում: Ես գրեթե համոզված եմ՝ ԱՄՆ-ի կարեւոր ուղղություններից մեկը լինելու է տարածաշրջանը, քանի որ այստեղ այնպիսի մի թնջուկ է ստեղծել, որը կարող է հանգեցնել բոլորովին նոր քաղաքական իրավիճակի: Հայաստանի քայլերը ճիշտ ու գրագետ պետք է լինեն»,- շեշտեց նա:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը