Վաշինգտոնը չի դիտարկում Սիրիա միջազգային զորք մտցնելու հնարավորությունը
Վաշինգտոնը չի դիտարկում Սիրիա միջազգային զորք մտցնելու հնարավորությունը: Интерфакс-ի փոխանցմամբ` նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոշուա Բեյքերը: Վերջինիս խոսքով` ԱՄՆ-ն Սիրիայում ցամաքային գործողություններ իրականացնելու ոչ մի մտադրություն չունի: «Կարծում եմ, որ ԱՄՆ պետքարտուղարը նկատի է ունեցել այլ երկրի կողմից ցամաքային գործողությունների հավանականությունը: Բոլորս էլ տեսել ենք Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հայտարարությունները: Սակայն, ինչպես ասել է նախագահ Օբաման, ԱՄՆ-ն ոչ մի մտադրություն չունի Սիրիայում ցամաքային գործողությունների», - ասել է Բեյքերը: Մեկնաբանելով այլ երկրների կողմի ցամաքային գործողությունների հավանականության մասին հարցը` Բեյքերը նշել է, որ ոչ ոք դա չի ուզում:
