Կոնգրես-ՀԺԿ դաշինքի հայտարարությունը
Կոնգրես-ՀԺԿ դաշինքն իր 25.03.2017 թվակիր հայտարարությամբ անդրադարձել է իշխանության կողմից վարչական ռեսուրսի օգտագործման՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության աղմկոտ բացահայտմանը։
Դպրոցական եւ նախադպրոցական հարյուրից ավելի հիմնարկների տնօրենների, ուսուցիչների կողմից երեխաների ծնողների ցուցակների հավաքումը համարելով ընտրողի ազատ կամարտահայտման վրա ներգործություն, Դաշինքը նաեւ հայտարարել էր, որ «Իրազեկ քաղաքացիների միավորման» հավաքած եւ մամուլում հրապարակած նյութը պետք է դիտել որպես հաղորդում հանցագործության մասին, ինչին առաջինը պարտավոր էր արձագանքել ԿԸՀ-ը, իսկ իրավապահ մարմինների պարտականությունն է այդ հիմքով վարույթ հարուցել։
Այս ամենը, բնականաբար, տեղի չունեցավ։ Այսօրինակ եւ բազմաթիվ այլ օրինախախտումներով ու ընտրակեղծիքներով լուծելով իշխանության վերարտադրման հարցը, ՀՀԿ-ն այժմ էլ գրոհ է կազմակերպում քաղաքացիական հասարակության նկատմամբ։ Իշխանության դրդմամբ ընտրախախտումներով զբաղված նույն դպրոցների 30 տնօրենները դատական հայց են ներկայացրել ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության եւ նրա ղեկավար Դանիել Իոաննիսյանի:Կոնգրես-ՀԺԿ դաշինքը իր զորակցությունն է հայտնում «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությանն ու Դանիել Իոաննիսյանին, գնահատում է իշխանության կատարած այս փոքրոգի ու անարժանապատիվ քայլը որպես հանցագործության բացահայտումը խոչնդոտելու փորձ, շարունակում է համարել, որ «Իրազեկ քաղաքացիների միավորման» հավաքած ու հրապարակած նյութը պահպանում է իր ուժը որպես հաղորդում հանցագործության մասին, եւ դրանով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները՝ պատասխանատվության կանչելով իրական օրինախախտներին՝ համապատասխան դպրոցների եւ նախադպրոցական հիմնարկների տնօրեններին։
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը