«ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Փոլադ Բյուլբյուլօղլուի նշանակումն անհանգստացնող է Հայաստանի համար, եւ եթե դա իրականանա, ապա կարող է ցավալի հետեւանքներ ունենա Հայաստանի եւ, առհասարակ, հայերի համար: Դեռ Բաքվում աշխատելու տարիներին հայկական հուշարձանների ոչնչացման ուղղությամբ ոչ միայն կրավորական դիրք է ընդունել, այլեւ նախաձեռնող է եղել: Մասնավորապես, Նախիջեւանի հայկական հուշարձաների կոտորած էր կազմակերպվել :Երբ փողոցի խուժանին չեն հակադարձում, նա լկտիանում է»,-լրգրողներին ասաց արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
«Ինը թեկնածուներից մեկը լինելով՝ նա գլխավոր քարտուղարի պաշտոնում մեծ շանսեր ունի, քանի որ մեծ փողեր են պտտվում:Նրա օգտին լոբբինգ է անում նաեւ ներկայիս գլխավոր քարտուղարը: Գործող կանոնակարգի համաձայն՝ նա պետք չնշանակվեր, ռոտացիոն կարգով պետք է նշանակվեր որեւէ այլ աշխարհամասից, մինչդեռ հիմա մի շարք երկրներ նվազեցրել են իրենց բյուջեն, իսկ մուսուլմանական երկրները անդամավճարները ավելացրել են»,ասաց նա:
Հայկական կողմից նամակներ են գրվել եւ բացատրվել է հետեւանքները, հիմա մնում է սպասել արձագանքին: Սակայն կարեւոր է, որ պետական մակարդակով քայլեր արվեն: «Ոտքի է պետք հանել դիվանագիտական կորպուսը , այնպիսի անձանց, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը, կարող է դեր ունենալ նաեւ Վատիկանը»:
Մինչեւ ապրիլի վերջ պետք է ինը թեկնածուները ներկայացնեն իրենց ծրագրերը, թե ինչպես են պատկերացնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեությունը առաջիկա չորս տարիներին: Ընտրությունը կատարվելու է նոյեմբերին:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը