Ընդդիմադիր «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խոշոր քաղաքական ֆիգուր է, սակայն երբեւէ նույնիսկ մեկ համայնք չի ղեկավարել։ Եվ այս ընտրությունները եզակի հնարավորություն են Երեւանի ընդդիմադիր բնակիչների համար ստուգելու՝ արդյոք իշխանության ամենասուր քննադատը կարո՞ղ է կյանքի կոչել այն ամենը, ինչը չանելու համար քննադատում է իշխանություններին։ Կամ՝ չանել այն ամենը, ինչն անելու մեջ մեղադրում է իշխանություններին։ Սա կարեւոր ստուգարք է, որովհետեւ Հայաստանում համոզմունք կա, թե ով էլ գա իշխանության, նույնն է լինելու։ Այս համոզմունքով էլ շատ հաճախ արդարացվում է գործող իշխանությունների ճնշումներին տրվելը, սեփական ձայնը վաճառելը եւ այլ արատավոր երեւույթներ։ Երեւանցիները առաջիկա ընտրությունով հնարավորություն ունեն նաեւ Հայաստանում այդքան երկար սպասված իշխանափոխությունն ի վերջո անել։ Խորհրդարանական ընտրություններում «Ելք» դաշինքի գրանցած արդյունքը ավելի քան ռեալ է դարձնում այդ հնարավորությունը։ Դրա համար պետք է, որ դաշինքի ներկայացուցիչները նույնքան լուրջ պատրաստվեն նաեւ Երեւանի ընտրություններին, խորհրդարանականի ժամանակ իրենց անհոգնել քարոզչությունն այս անգամ էլ նույն թափով իրականացնեն։ Ինչ վերաբերվում է իշխանությունների ավանդական ընտրական մեխանիզմներին՝ վարչական ռեսուրսի կիրառում, սպառնալիքներ, թաղային խուլիգաններ, ընտրակաշառք, ապա առաջիկա ընտրությունը նաեւ այս ամենից հրաժարվելու եզակի հնարավորություն է։ Զուտ սպորտային հետաքրքրությունից ելնելով, կարելի է մեկ անգամ ընտրություն կազմակերպել առանց վերը նշված կոմպոնենտների եւ սեփական իրական ընտրազանգվածը բացահայտել։ Ընդ որում, դա կարող է, ճիշտ է, հաղթանակ չբերել, բայց նաեւ՝ հաճելի անակնկալ լինել։ Զարուհի Փոստանջյանն էլ, իհարկե, իր առավելությունն ունի այս ընտրություններում։ Գենդերային առավելություն։ Կին քաղաքապետ ունենալը Երեւանն ավելի ժամանակակից կդարձներ, Հայաստանն էլ կհայտնվեր աշխարհի շատ առաջատար երկրների շարքում։ Սակայն միայն գենդերային առավելությունը քիչ է, պետք է նաեւ քաղաքական լուրջ թիմ, մարդկային մեծ ռեսուրս, իսկ Փոստանջյանի հիմնադրած կուսակցությունը ընտրությունների օրվա դրությամբ ընդամենը երկու ամսական է լինելու։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը