1995-ի խորհրդարանի ընտրություններից 9 օր անց ԿԸՀ-ն անվավեր է ճանաչում 5 ընտրատարածքների քվեարկության արդյունքները եւ նշանակում վերաքվեարկություն:Այն նշանակվում է հուլիսի 29-ին: ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը 1995-ի ընտրություններից հետո հայտարարում է, որ արմատական ընդդիմադիր ԱԺՄ-ն համագործակցում է իշխանությունների հետ: Պարոն Միրզախանյանը համոզված է, որ հենց իշխանությունն էլ փոխել է ԱԺՄ-ի ցուցանիշներն ընտրություններում եւ մտցրել խորհրդարան: 1999-ի խորհրդարանի ընտրություններից 9 օր հետո ԱԺՄ-ն պնդում է, որ դրանք ազատ ու արդար չէին, սակայն բողոքարկելն անիմաստ է, քանի որ երաշխիք չկա, որ հաջորդ ընտրություններն ավելի լավը կլինեն: Առայժմ, սակայն, կուսակցությունը պիտակներ չի կպցնի Ռոբերտ Քոչարյանին ու Վազգեն Սարգսյանին, կսպասի նոր կառավարության ծրագրին։ Ամերիկացի գործարար Ջոն Հանթսմանը 1999-ի այս օրը հյուրընկալվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Գրկախառնությունն անսովոր է, Քոչարյանն ասում է, որ Հանթսմանը հայ ժողովրդի եւ իր անձնական բարեկամն է, իսկ վերջինս Քոչարյանի մասին նկատում է՝ նա հրաշալի հրաձիգ է։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը