Նոր խորհրդարանում Շիրակի մարզից ՀՀԿ-ի կողմից ընտրված պատգամավոր Արման Սահակյանը լրագրողների հետ զրույցում, նշեց, որ ունի կիսատ գործեր, որոնք ավարտին պետք է հասցնի:«Ինչ-որ բաներ արեցի, ինչ-որ բաներ էլ կիսատ թողեցի, հուսով եմ՝ կշարունակեմ նոր խորհրդարանում»,- ասաց նա:
Լրագրողները խնդրեցին ներկայացնել, թե, մասնավորապես, ի՞նչ է արել պատգամավորը խորհրդարանում հինգ տարիների ընթացքում, նա պատասխանեց. «Ոտքի վրա համապարփակ չեմ կարող պատասխանել: Գյումրիի հետ կապված օրենսդրական նախաձեռնություններ կան, որոնք դեռ չենք արել, հուսով եմ նոր խորհրդարանում կանենք»:
Դիտարկմանը, թե 5 տարիներին ԱԺ-ում նա եղել է լռակյաց պատգամավորներից, նշեց «Դա գաղտնիք չէ, ես դրանից վատ էլ չեմ զգում: Ամեն մարդ աշխատելու իր ոճն ունի: Մարդ կա ճառ է ասում, մարդ կա զանգ է կախում: Իմ կախած զանգն այն է եղել, որ ընտրությունների արդյունքներով երեւում է, որ ինչ-որ քանակ հույսեր է կապում ինձ հետ»:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը