Օրերս մեծ շուքով ազդարարվեց նոր ավիափոխադրողի՝ «Տարոն-Ավիա» ընկերության մասին, որն այսուհետ թռիչքներ է իրականացնելու Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից։
«Ժողովուրդ»-ին երեկ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել այս ավիաընկերության հետ կապված. պարզվում է՝ «Տարոն-Ավիա»-ն ՀՀ-ում գործել է դեռ 2007-ից, և ՎՊ-ն ավիացիայի ոլորտում արդեն 2009թ. անցկացված ստուգումների արդյունքում պարզել էր՝ սա մեկն է այն ընկերություններից, որոնք պետական բյուջե որևէ հարկ չեն վճարել։
«Նշենք, որ «Տարոն-Ավիա»-ի միակ սեփականատերը Գառնիկ Պապիկյանն է, որը հաշվառված է Գյումրիում, նա նաև ընկերության տնօրենն է, ու նրա բնակարանն էլ գրանցված է որպես ՍՊԸ-ի իրավաբանական հասցե։ Ավելին՝ Պապիկյանը ժամանակին պարտքուպահանջ է ունեցել «Էյր Արմենիա» ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանի հետ, ու գումարը ետ ստանալու համար դիմել էր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին, որն էլ ծեծել էր պարտքատիրոջը։ Կարճ ասած, ավիափոխադրման ոլորտում «նոր» ընկերությունը շատ կասկածելի անցյալ ունի. հետաքրքիր է՝ ինչ է սպասվում ապագայում», - հավելել է թերթը:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը