«Հրապարակ»-ում կարդում ենք. «Ընտրություններից հետո հաջորդ փուլը նեղացածներին, դուրս մնացածներին, չընտրվածներին տեղավորելն է, ինչը բավականին բարդ խնդիր է: Երեկ հայտնի դարձավ, որ ՄԻԱԿ-ից պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը կնշանակվի Կանադայում ՀՀ դեսպան, պատգամավոր չդարձող Հովհաննես Սահակյանի մասով շրջանառվում է մի քանի պաշտոն՝ Հաշվեքննիչ պալատի նախագահ, ԱԺ աշխատակազմի ղեկավար։ Շիրակում պարտված թեկնածու Մարտուն Գրիգորյանի համար տրանսպորտի փոխնախարարի պաշտոնն են քննարկում, Արտակ Զաքարյանին տանում են պաշտպանության փոխնախարար՝ Դավիթ Տոնոյանի փոխարեն կհամակարգի արտաքին հարաբերությունների ոլորտը:
Թեև ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի համար շրջանառվում է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը, բայց դա քիչ հավանական է համարվում։ Նախկին զինդատախազ, ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանին հնարավոր է Արդարադատության խորհրդի փոխարեն ստեղծվելիք բարձրագույն դատական խորհրդի նախագահ նշանակեն:
Նոր Սահմանադրությամբ ստեղծվող այս մարմնի ձևավորմանը մասնակցելու են թե դատավորները, թե Ազգային ժողովը, այն ունենալու է լիազորությունների լայն շրջանակ: Ավելի վաղ այս խորհրդի նախագահի պաշտոնի համար քննարկվում էր նախկին դատախազ, այժմ նախագահի խորհրդական, ՀՀԿ ցուցակով պատգամավոր դարձած Գևորգ Կոստանյանի թեկնածությունը, սակայն նա, ըստ ամենայնի, կգնա ԱԺ և կդառնա պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ»։
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը