«2017թ.-ը յուրահատուկ տարի է`ՀՀ-ի եւ Վրաստանի երկկողմ հարաբերությունների համար, քանի որ նշում ենք դիվանագիտական հարաբերությունների 25 տարին: Այս ընթացքում հնարավոր է եղել փոխշահավետ գործընկերության զարգացում ապահովել»,-ՀՀ ԱԳՆ-ում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց մեր երկրում պաշտոնական այցով գտնվող Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն, ով ավելի վաղ հանդիպել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
«Հայաստանն ու Վրաստանը համագործակցության չօգտագործված մեծ ներուժ ունեն»,-հայտարարեց Ջանելիձեն:
«Այսօրվա հանդիպման ընթացքում ես և իմ գործընկերը քննարկել ենք համագործակցության բոլոր հիմնական ուղղությունները: Մենք ընդգծել ենք մեր ձգտումը՝ ավելի ինտենսիվ դարձնել քաղաքական երկխոսությունը: Մենք քննարկել ենք առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները: Մենք նաև քննարկել ենք համագործակցության զարգացման այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են տրանսպորտը, էներգետիկան, մշակույթը, կրթությունը, արվեստը և այլն: Նշվել է, որ երկու երկրներն ունեն համագործակցության չօգտագործված մեծ ներուժ»,- հայտարարեց Ջանելիձեն:
Նա նաև դրական գնահատեց Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր քաղաքական համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը։ «Մենք նաև քննարկել ենք եվրաինտեգրման գործընթացը և համագործակցությունը ԵՄ Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում: Գոհունակությամբ նշել ենք Հայաստանի և Եվրոպական միության միջև նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունների ավարտը»,- շարունակեց Վրաստանի արտգործնախարարը:
Միխեիլ Ջանելիձեն եւ Էդվարդ Նալբանդյանը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցը. «Քննարկել ենք իրավիճակը Վրաստանի օկուպացված տարածքների շուրջ: Տարածաշրջանում անվտանգության պահպանումը կարեւոր է»: Վրաստանի ԱԳ նախարարը հայտնեց, որ ընդգծել են երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու ձգտումը, քննարկել են տնտեսական զարգացման հնարավորությունները՝ տրանսպորտի, էներգետիկայի, տուրիզմի ոլորտներում:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը