2016-ին Հայաստանից արտագաղթած մեր քաղաքացիների 53 տոկոսը մեկնել է անվերադարձ: Մինչ այժմ մեկնածների համամասնությունը եղել է հօգուտ վերադարձողների: Այսօր այս մասին հայտնեց «Վերադարձ եւ պաշտպանություն սոցիալ-իրավական» հ/կ նախագահ Տաթեւիկ Բեժանյանը: Ըստ Բեժանյանի՝ միգրացիոն տեղաշարժի մեջ մեծ տոկոս է կազմում երկարաժամկետ աշխատանքային միգրացիայի դիմողների և անվերադարձ մեկնողների թիվը:
Նրա հաղորդմամբ՝ մեր միգրանտների հիմնական ուղղությունը Ռուսաստանի Դաշնությունն է, ապա` հետխորհրդային երկրները, Եվրոպան, ԱՄՆ-ն, Կանադան:
«Տարեկան կտրվածքով՝ երկրից անվերադարձ հեռանում է 35 հազար մարդ, սակայն 2016 թվականին անվերադարձ մեկնողների թիվը դարձավ 37 հազար: Հիմա այն պատկերն է, որ 47 տոկոսը կազմում են աշխատանքային միգրանտները, իսկ մշտականը՝ 53 տոկոս»,- ասաց նա:
Նրա փոխանցմամբ՝ Հայաստանից մեկնողների 20 տոկոսը ունեն բարձրագույն կրթություն. «Միտում է նկատվում նաև բարձր որակավորում ունեցող մասնագետների արտահոսքի։ Հուսադրող չեն տվյալները, քանի որ միտումը ցույց է տալիս, որ կարող է կրկնվել 90-ականների սկզբի իրականությունը, այսինքն՝ ուղեղների արտահոսք: Հստակ չկա, թե ինչ մասնագետներ են հեռանում, սակայն 20 տոկոսը բարձրագույն կրթություն ստացածներն են: Շոշափելի է բժիշկների և ՏՏ ոլորտների մասնագետների արտահոսքը»:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը