«Նորանկախ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ էր, որ ընտրությունների արդյունքները վիճահարույց չէին՝ անկախ նրանից, որ մեկին դուր եկան այդ արդյունքները, մեկին՝ ոչ: Արդյունքներն ընդունում են նաեւ այն քաղաքական ուժերը, որոնց չհաջողվեց հաղթահարել անհրաժեշտ շեմը, սա լուրջ ձեռքբերում է: Քաղաքական ուժերին հաջողվեց ընտրական օրենսգրքի այնպիսի մեխանիզմներ ներդնել, որոնք, ըստ էության, բացառեցին տեղամասերում խախտումները»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Խորհրդարանական ընտրությունների առանձնահատկություններից էր, որ հանրային գիտակցության մեջ ձեւավորվեց այն թեզը, որ քաղաքական ուժերը պետք է մրցեն իրենց նախընտրական ծրագրերով,ասաց նա:
Խոսրով Հարությունյանն, անդրադառնալով ընտրակաշառքի բաժանմանը, ասաց.«Որ ասեմ ընդհանրապես որեւէ ազդեցություն չի թողել, դա, իհարկե, չափազանցված կլինի, բայց ակնհայտ է մի բան, որ շատ դեպքերում այդ գործիքն իրեն չարդարացրեց,պատահաբար չէր, որ եվրոպական դիտորդները հայտարարեցին այն մասին, որ թեեւ ընտրակաշառքի ակնհայտ փաստեր կային, բայց ընտրությունները համարվեցին ժողովրդի կամարտահայտության իրական դրսեւորում»:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը