«Ո՞նց կարելի է այդպես մի մկրատով խուզել ու ասել, որ բոլորը վարկաբեկված են». Աստղիկ Գեւորգյանը՝ ՀՀԿ ցուցակում լինելու մասին

Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը արդեն երկրորդ անգամ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է ՀՀԿ-ի ցուցակով: Նա այս անգամ ցուցակի 4-րդ հորիզոնականում է: aravot.am -ը նրանից հետաքրքրվեց՝ ինչքանով է արդարացրել իրեն ձեր անդամակցությունն այդ խմբակցությունում, արդյոք այն ակնկալիքները, որ ունեիք, արդարացե՞լ են: Աստղիկ Գեւորգյանը պատասխանեց. «Ես երեւանցի եմ, որն ամեն օր նայում է ու տեսնում է, թե ինչպիսին կուզենար տեսնել իր հայրենի քաղաքը, ինչը տեղում է, ինչը տեղում չէ: Ահա այս մտքերով ես համաձայնեցի անցյալ անգամ լինել ավագանու անդամ, մի քիչ դժվար կայացրեցի որոշումս, որովհետեւ իմ ուժերի վրա էի կասկածում, թե արդյոք կկարողանա՞մ ակտիվ մասնակցել, ինչ-որ մի բան անել: Եվ պետք է ասեմ, որ իմ սպասումները գերազանցեցին այն, ինչ ես մտածում էի: Ես չէի պատկերացնի, որ այդ աստիճանի մեծածավալ աշխատանք կա եւ այդ աստիճանի մեծ նվիրում է պահանջվում: Շատ դժվար է որոշ մարդկանց համար լինել անկողմնակալ եւ որոշումներին ակտիվ մասնակցություն ունենալ, դժվար է, որովհետեւ հանրության մեջ ձեւավորվել է մի կարծիք, թե ով որտեղ գնում է, նա ակնկալում է անձնական ինչ-որ ձեռքբերումներ, անձնական նպատակներով է գնում: Բարեբախտաբար, ես չկամ այդ ցուցակում, իմ շահը Երեւանն է, Երեւանի համար ինչ-որ մի բան անելն է»: Նա ասաց, որ անհագ ծարավ ունի Երեւանի համար շատ բան անելու, դրա համար առաջադրվել է երկրորդ անգամ. «Ինչ խոսք, ամեն ինչ չի արված, որովհետեւ դա դժվար է, շատ ծանր ժառանգություն ենք մենք ստացել, շատ դժվար էր վերականգնել այդ ամենը, որ կոտրվել էր, վաճառվել էր, ավիրվել էր, կիսակառույցներ էին, անձնական բաներ, որ միայն թե մերը լինի, հետո կտեսնենք ինչ ենք անելու: Բայց սկսած նրանից, որ գտանք հնարավորություն բանակցելու սեփականատերերի հետ եւ վերացնելու ավտոտնակները, որ զբոսայգին ազատ լինի երեւանցիների համար, սկսած Էրեբունի-Երեւան տոնակատարությունների ժամանակ զբոսայգիներ շահագործման հանձնելուց, զինվորի մայրերին զորամասեր տանելուց, ի ցավ սրտի քառօրյա պատերազմում օգնել քաղաքապետին, որ շատ արագ՝ 24 ժամվա ընթացքում հանձնախումբ ստեղծվի, որը ներկայացրեց քաղաքապետին, թե ովքեր բնակարանի կարիք ունեն կամ ինչի կարիք ունեն եւ տվյալ տարվա Էրեբունի-Երեւանի ամբողջ տնտեսական, կենցաղային օգնությունը տալ զոհված ազատամարտիկների ընտանիքներին: Գիտեք, ինչ-որ մարդանվեր քայլեր կան, որոնք ավելին են, քան ինչ-որ մի ավել փողոց ասֆալտապատելը: Այս առումով ես հպարտ եմ, որ փոքրիկ մասնակցություն ունեցել եմ: Ասենք, մանկապարտեզները, դպրոցները բոլորը ջեռուցվեցին, դա չի եղել Երեւանում երբեք: Շատ բաներ կան, որոնք դժվար է թվարկել»: Աստղիկ Գեւորգյանը գովեց Տարոն Մարգարյանին՝ ասելով, որ ինչ թաղամաս մտնում է, ինչ խոստանում է, ամեն ինչ հիշում է ու իր խոսքի տերն է լինում. «Ավագանիում կար հանդուրժողական մթնոլորտ, որը գալիս էր Տարոն Մարգարյանից: Նա հանդուրժող, հանգիստ, նույնիսկ լռեցնում էր, ով տեղից ինչ-որ բան էր ասում, միջամտում էր»: Մենք հիշեցրինք, թե մի անգամ ինչպես էր «հանգիստ» Տարոն Մարգարյանը ափերից դուրս եկել «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանի հետ վիճաբանության ժամանակ՝ ասելով, որ «ձեր ձայնին կարոտ չենք»:  Աստղիկ Գեւորգյանն արձագանքեց. «Գիտեք ինչ, երբեմն դժբախտաբար ընդդիմադիրը մտածում է, որ միայն թե «ոչ» ասի եւ երբեմն տեղյակ չեն լինում, թե ինչ օրենքի հիման վրա է այսինչ բանն արվել: Երբ բացատրվում է, արդեն լռություն է լինում, բայց չի կարելի առանց տեղյակ լինելու հենց այնպես դեմ լինել: Էդ միտինգային պահվածքը փչացնում է մեր կյանքը եւ կասեցնում է մեր ընթացքը: Չի կարելի հենց այնպես դեմ լինել»: Մեր հարցին՝ տեսակետ կա, որ այս արտագաղթի, սոցիալական, տնտեսական ճգնաժամի պայմաններում ՀՀԿ-ն վարկաբեկված է եւ բոլոր այն մշակութային, հասարակական-քաղաքական գործիչները, արվեստագետները, որոնք ՀՀԿ-ի ցուցակով առաջադրվում են, նրանք նույնպես վարկաբեկվում են, ինչքանո՞վ եք համաձայն սրա հետ՝ Աստղիկ Գեւորգյանը պատասխանեց. «Ես այդտեղ ասելիք չունեմ, բացի ամոթի զգացումից: Ո՞նց կարելի է մշակույթի գործիչներին կամ ավագանու անդամներին այդպես մի մկրատով խուզել ու ասել, որ բոլորն այդպես են, վարկաբեկված են: Դուք պատկերացնո՞ւմ եք նույն ձեւով մենք էդ ասողներին ասենք, հիմա ես թույլ չեմ տա ասեմ ինչ: Իմ դաստիարակությունը թույլ չի տա ասեմ, որ ընդդիմադիրները, որոնք իրենց այսպես-այսպես են պահում, փառք Աստծո, անուններ ունեմ, որ ցուցակ է կազմում արդեն, չի՛ կարելի, ես դատապարտում եմ այդ կեցվածքը: Ինչ վերաբերում է արտագաղթին, արտագաղթն ավելի խորը արմատներ ունի, ավելի շատ է եղել հենց առաջին տարիներին, թող որոնեն պատճառները սոցիոլոգները, քաղաքագետները: Գիտեք ինչ, հիմա ավելի շատ են Երեւանի կարոտով ապրում եւ ավելի շատ են երազում գալ Երեւան ու ես լավատես եմ, վստահ եմ, որ գալու են եւ լինելու են այն շարքում, որտեղ մենք ենք կանգնած»:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
«Իմ 18 տարեկան էրեխուն եմ ուզում, ոչ տուն, ոչ հաց, ոչ էլ փող եմ ուզում»․ անհետ կորածի մայրը հուզվեց (video) #ՈՒՂԻՂ․ Գյումրու խայտառակությունից հետո ինչ են որոշել Նիկոլն ու Աննան․ Նարինե Դիլբարյան (video) Դուք ձեզ ձայն չտվողներին «շունուշանգյալ» անվանեցիք, ինչու՞․․․ լրագրողը՝ Փաշինյանին (video) Չդիմացա՞ք առանց Աննայի․ Նիկոլ Փաշինյանի արձագանքը (video) Դուք ինչի՞ եք մեզ հրահրու՛մ․․․ թեժ իրավիճակ ԱԺ-ի դիմաց (video) Դու՛րս արի Նիկո՛լ, դուրս արի․․․ դու գիտե՛ս՝ ես քեզ ոնց գիտեմ․ Նարե Սոսե (video) Դավաճաննե՛ր, փակվածը դու՛ք եք, հենց հիմա եկեք այստեղ ու մեր պատասխանը տվեք․ Իսրայելյանն՝ ԱԺ-ի դիմաց (video) Լարված իրավիճակ ԱԺ-ի դիմաց․․․ թողե՛ք 1 րոպե փակենք ճանապարհը (video) Թուրքիան ուժեղացնում է Միջին միջանցքը․ Ուրալօղլու Խաչիկ Գալստյանի և Արամ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննվում է դռնփակ ռեժիմով Արշակ սրբազանի փոխարեն՝ Հայկազուն սրբազանը «Վայ Աստված չանի հանդիպեմ Փաշինյանին», «կթքեմ երեսին ու կգնամ»․ քաղաքացիներ (video) Հարավկովկասյան երկաթուղին քաղաքացիներին կոչ է անում խստորեն պահպանել երկաթուղային անվտանգության կանոնները Երկու սերունդ, մեկ բեմ․ Օրրանը գարնանային համերգով տոնեց հիմնադրման 26-ամյակը «Դե արի ու մի ասա, տո՛ շան տղա, որ ասում ես՝ փախած, 10 ամիս շրջափակման մեջ, սոված էին, ի՞նչ արեցիր» (video) Հայ Եկեղեցու համաշխարհային ներկայությունը ազգային ուժ է, և չի կարող երբեք սպառնալիք լինել․ Տեր Քերոբվե Սպասվում է քամու ուժգնացում «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել երկաթե պաշտպանիչ ցանկապատը․ վարորդը եղել է ոչ սթափ Չենք ցանկանում առերեսվել այն իրականությանը, որ բարբարnuները հասկանում են միայն մեկ լեզու, և այդ լեզուն ուժի լեզուն է. Ոսկանյան Էդ փողն ունեիք, զենք առեիք, ոչ թե նախարարներին պարգևատրեիք․ քաղաքացները՝ Փաշինյանին (video) Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի իշխանությունների կողմից Մայր տաճարի ոչնչացումը․ ՀՅԴ Վերականգնելու ենք եկեղեցու տեղն ու դերը մեր հասարակության կյանքում. Սամվել Կարապետյան Թող քո խոսքերը լինեն քեզ դատավոր. Տեր Արիստակեսի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Մերժում ենք նրանց, ովքեր կասկածի տակ են դնում Հայոց ցեղասպանությունը. Եզրաս Սրբազան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am