Խելագարված աշխարհ. պատերազմներ, ավիահարվածներ, ահաբեկչություններ...

Հերթական սարսափելի ահաբեկչությունները տեղի ունեցան Եգիպտոսում. Ալեքսանդրիայի եկեղեցու` Սուրբ Մարկոսի մայր տաճարի մոտ պայթյուն է որոտացել: Զոհվել է 11 մարդ, այդ թվում 3 ոստիկան, ևս 40 մարդ վնասվածքներ է ստացել: Պայթյունը տեղի է ունեցել եկեղեցու դռների մոտ` Ծաղկազարդի տոնի առթիվ եկեղեցում մատուցվող պատարագի ժամանակ: Քրիստոնյաները կազմում են Եգիպտոսի բնակչության մոտ 10 տոկոսը և պարբերաբար հայտնվում են մահմեդական ծայրահեղակաների թիրախում: Կահիրեի խոշորագույն Ղպտիական տաճարում անցած տարեվերջին տեղի ունեցած պայթյունի հետևանքով 25 մարդ էր զոհվել: Անմիջապես տեղեկություններ ստացվեցին, որ պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը։ Սա օրվա ընթացքում Եգիպտոսի եկեղեցիների մոտ որոտացած երկրորդ պայթյունն է։ Ավելի վաղ պայթյուն էր որոտացել Տանտա քաղաքի եկեղեցում։ Զոհվել է 30 մարդ, վիրավորվել՝ 50-70 մարդ։ Դրան հաջորդել էր պայթյունը քաղաքի ոստիկանական ուսումնամարզական կենտրոնի շրջանում։ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Եգիպտոսի եկեղեցիներում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը, որոնց զոհն են դարձել մի քանի տասնյակ մարդիկ։ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին հրամայել է ամբողջ երկրում զորքեր տեղակայել ահաբեկչությունների շարքից հետո: «Նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին՝ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, հրամայել է անհապաղ զինված ուժերի ստորաբաժանումներ տեղակայել և օգնություն ցուցաբերել քաղաքացիական ոստիկանությանը կենսականորեն կարևոր օբյեկտների (պահպանության) ապահովման գործում հանրապետության բոլոր նահանգներում»,- ասվում է հայտարարության մեջ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը դատապարտել է Եգիպտոսի եկեղեցիների պայթյունները: Կիրակնօրյա պատարագի ժամանակ սրբազան քահանայապետը ելույթ ունենալիս նշել է, որ աշխարհը տառապում է պատերազմների, ահաբեկչության պատճառով և «զինված ու ավիահարվածներ իրականացնելու պատրաստների շահերի»: Ֆրանցիսկոս պապը, որևէ հստակ մատնանշում չանելով Միջին Արևելքում տիրող իրավիճակի շուրջ, ընդգծել է, որ լարվածությունը ողջ աշխարհում սրվել է սիրիական ավիաբազայի ուղղությամբ ԱՄՆ-ի իրականացրած ավիահարվածների ֆոնին: «Աղոթում եմ զոհերի և տուժածների համար: Թող աստված վերափոխի ահաբեկչություն, բռնություն և նույնիսկ զենքի շրջանառությամբ զբաղվող մարդկանց սրտերը», - ասել է պապը պատարագի ժամանակ: Երեկ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում հազարավոր մարդիկ հավաքվել էին քաղաքի կենտրոնում` հարգելով օրերս տեղի ունեցած ահաբեկչական ակտի զոհերի հիշատակը, ինչպես նաև աջակցություն ցուցաբերելով իրար: Հավաքը հեռարձակվում է շվեդական լրատվամիջոցների կայքերում և անցկացվում է շվեդ հրապարակախոս Դամոն Ռաստիի անհատական նախաձեռնությամբ: Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի կենտրոնական փողոցներից մեկում բեռնատարը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ինչի հետևանքով չորս զոհ և տուժածներ կան: Շվեդ լրագրողները հրապարակել են Ուզբեկստանի քաղաքացու անունը, որը Ստոկհոլմում ահաբեկչություն է իրականացրել: Հետաքննության արդյունքներն հրապարակել է շվեդական Expressen-ը: Ինչպես հաղորդվում է, ահաբեկիչը 39-ամյա Ռահմատ Ակիլովն է: Նա 2014-ին ապաստան ստանալու դիմում էր ներկայացրել, որից երկու տարի անց մերժում էր ստացել: 2017-ի փետրվարին նրան նկատմամբ հետախուզություն էր հայտարարվել, քանի որ վերջինս թաքնվում էր արտաքսումից խուսափելու համար: Շվեդական ոստիկանությունը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Ակիլովը աջակցում է ծայրահեղական կազմակերպություններին: Նորվեգիայում կբարձրացվի ահաբեկչական վտանգի մակարդակը այն բանից հետո, երբ Օսլոյի կենտրոնում լույս կիրակի գիշերը ինքնաշեն ռումբ էր հայտնաբերվել, հայտնեցին ԶԼՄ-ները` հղում անելով Նորվեգիայի անվտանգության ոստիկանական ծառայության ղեկավար Բենեդիկտե Բյերնլանդը մամլո ասուլիսի ժամանակ: «Նորվեգիայում ահաբեկչական հարձակումների հավանականություն կա այս տարի: Հնարավոր է՝ վերջին տարիներին Գերմանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում և Շվեդիայում տեղի ունեցած ահաբեկչությունները կրկնվեն նաև Նորվեգիայում արմատական իսլամիստներին համակրող մարդկանց պատճառով»,- ասել է Բյերնլանդը: Շաբաթ ուշ երեկոյան Օսլոյի ոստիկանությունը ձերբակալել է կասկածելի տղամարդու, ով Գրյոնլան քաղաքային շրջանում ոչ մեծ առարկա էր թողել: Ձերբակալվածը Ռուսաստանից գնացած է, ով ներկայումս ապաստան խնդրողի կարգավիճակում է: Հատուկ ծառայություններում հայտնել են, որ երիտասարդը պատրաստել է ոչ մեծ հզորությամբ պարզունակ պայթուցիկ սարք: Այս արարքի պատճառները դեռ պարզ չեն, հավելել են ոստիկանությունում: Աշխարհն, իսկապես հայտնվել է մոտալուտ քաոսի նախաշեմին... Չի նշմարվում որևէ ճանապարհ, որով կկանգնեցվի ԴԱԻՇ-ի կողմից աշխարհի տարբեր երկրներին ահաբեկման մթնոլորտում պահելու մոլուցքը: Այս սարսափելի չարիքը թողած, սակայն գերտերությունները զբաղված են իրենց «հաշիվները մաքրելով»: Մետաքսյա Շալունց

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր Ռազմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին ՀԱՊԿ անդամ երկրների զnրախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զnրավարժություններին մասնակցելու համար Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Փեզեշքիանը օգնություն է առաջարկել Եմենում հակամшրտության կարգավորման գործում Հայտնի են հոկտեմբերի 25-ի ընտրություններին կուսակցությունների և դաշինքների համարները Սի Ծինփինն ու Թրամփը համամիտ են՝ Իրանը չպետք է միջուկային զենք մշակի Նիկոլը ճիշտ էր, երբ մեր խոսքը համարում է դատարկ կենացներ Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Իշխանությունը տրանսպորտ է հատկացրել Տիգրանաշենին՝ տեղեկանալով «Ուժեղ Հայաստան»-ի նախաձեռնության մասին Աթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից շենք է փլուզվել ՌԴ տիեզերագնացները ուղեծիր դուրս կգան «Crew Dragon»-ով. նրանց կազմում հայ կա Իշխանությունները փորձում են դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Դատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ «Հետք» Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են Պապիկյան Սուրո՛,ուշադիր լսիր՝Ադրբեջանի նախկին ՊՆ պաշտոնյան տեսե՞լ ես՝ ինչ է գրել քո մասին․Անդրեասյան (video) Սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am