Ապրիլի 10-ին Ադրբեջանի կառավարության նիստին այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի շրջանակներից դուրս չի կարող որևէ հարց քննարկվել:ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ նա ասել է, որ բանակցային գործընթացում Ադրբեջանի դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չկա և չի կարող լինել:
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ չորս բանաձև է ընդունել: Այդ բանաձևերը հայտնի են, ամբողջ աշխարհը գիտի, հայկական օկուպացիոն ուժերը պետք է անհապաղ և անվերապահորեն դուրս բերվեն օկուպացված տարածքներից: Տարածքային ամբողջականության սկզբունքը բանակցությունների թեմա չէ, Ադրբեջանը պետք է վերականգնի իր տարածքային ամբողջականությունը: Հետխորհրդային տարածքում այլ հակամարտություններին ավելի մեծ ուշադրություն է դարձվել կամ ավելի ճշգրիտ արտահայտություններ են օգտագործվել տվյալ հակամարտությունների վերաբերյալ»,- ասել է Ադրբեջանի նախագահը:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը