«Իրատես» թերթը գրում է. «Երևանի ավագանու ընտրարշավի ամենազարմանալի դրվագն այն էր, որ խորհրդարանում երկրորդ տեղը զբաղեցրած «Ծառուկյան» դաշինքը հրաժարվեց այս ընտրություններին մասնակցելուց։ Պատճառը շա՜տ անհամոզիչ էր։ «Ես հարգում եմ իմ երկիրն ու իմ հայրենակիցներին և երբեք ինձ թույլ չեմ տա առանց լուրջ ծրագրի և դրանց ռեսուրսների հաշվարկման աղբյուրների մասնակցել որևէ ընտրության: Իմ այս որոշումը կարող է մրցակցային հնարավորություններ ստեղծել այլ ուժերի, նոր թիմերի, նոր անհատների համար՝ իրենց ծրագրերը ներկայացնելու և դրանք իրականացնելու»,- ասել է Գագիկ Ծառուկյանը, ում խոսքից կարելի է երկու բան հասկանալ։
Խորհրդարանական ընտրություններին, փաստորեն, Ծառուկյանը չափազանց լուրջ ծրագիր էր ներկայացրել, իսկ հիմա դրա ժամանակը չունի։ Ոչինչ չենք ասում, սպասում ենք 15 մլրդ դոլարին։ Երկրորդ. Ծառուկյանն ասպարեզը թողնում է «նոր թիմերի, նոր անհատների», չլինի՞ ԲՀԿ առաջնորդը Երևանի ավագանու ընտրությանը չի մասնակցում «Երկիր ծիրանիի», այն է՝ Զարուհի Փոստանջյանի կամ «Ելքի» համար։ Այս ուժերը պետք է արժանին մատուցեն նրան այս մե՜ծ «լավության» համար։
Իրականում Գագիկ Ծառուկյանի մասնակցել-չմասնակցելու հարցը լուծվել է միայն վերջին պահին, քանի որ, մեր տեղեկություններով, նրա թիմակիցներից շատերը պնդել են, որ պետք է մասնակցել, սակայն կուսակցության ղեկավարը որոշակի ոչինչ չի ասել, հետո բոլորի համար անակնկալ հայտարարել է, թե ընտրությունների չեն գնում։ Սա դժգոհություն է հարուցել` ինչո՞ւ իրենք մայրաքաղաքից անմասն պիտի լինեն, երբ երկրի բնակչությունը հիմնականում կենտրոնացած է հենց այստեղ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը