Դե Խեան՝ ինքնագոլի հեղինակ
Ֆուտբոլի Անգլիայի Պրեմյեր լիգայի 26-րդ տուրի շրջանակում «Սանդերլենդ»-ն ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին: Տանտերերին հաջողվեց առաջին խաղակեսի 3-րդ րոպեին բացել հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ կիսապաշտպան Վահբի Հազրին: 39-րդ րոպեին «մանկունյանցիներ»-ի ֆրանսիացի 20-ամյա հարձակվող Անտոնի Մարսիալը կարողացավ հավասարեցնել հաշիվը: Պրեմյեր լիգա. 26-րդ տուր. «Սանդերլենդ» – «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2:1 Գոլերը՝ 3´ Հազրի(1:0), 39´ Մարսիալ(1:1), 82´ Դավիդ դե Խեա(2:1, ինքնագոլ):
