«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2015թ. էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաների ժամանակ լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելու համար 600 հազար դրամ տուգանքի դատապարտված փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանը` ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետը, դիմել է վերաքննիչ դատարան` պահանջելով իրեն արդարացնել: Մինչդեռ դատաքննության ժամանակ նույն Փերիխանյանն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր էր ճանաչել ու հրաժարվել ցուցմունքներ տալուց` խնդրելով հիմք ընդունել նախաքննության ժամանակ ասվածը: Այնինչ հիմա, ընդհակառակը, վերաքննիչ դատարան ներկայացրած դիմումի մեջ պնդել է, թե ինքը հանցագործություն չի արել: Այլ կերպ ասած՝ տխրահռչակ փոխգնդապետը, որ կոտրել էր մի քանի լրագրողի տեսախցիկ ու դրանից հետո բարեհաջող կերպով շարունակել պաշտոնավարումը, դեռ փորձում է իր արարքներն արդարացնել: Ի դեպ, նշենք, որ այս գործով դատապարտյալի աթոռին հայտնվել էր եւս երեք ոստիկան` Տաճատ Նորատունկյանը, Արթուր Այվազյանը, Կոստան Բուդաղյանը, որոնք դատապարտվել էին 500 հազար դրամ տուգանքի: Մյուս լրագրողների նկատմամբ բռնության գործը ՀՔԾ-ում 3 տարի է՝ շարունակվում է: Տեղում դոփում է նաեւ այս տարվա Սարի թաղի ջարդի քրգործը»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը