«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.
«Թիվ 10 ընտրական տարածքում, որն ընդգրկում է Կոտայքի մարզը, ՀՀԿ-ական ռեյտինգային թեկնածուների առաջին եռյակը, ինչպես հայտնի է, գլխավորում է օլիգարխ Բարսեղ Բեգլարյանի փեսան՝ Սամվել Սանամյանը, որն ստացել է 12 հազար 645 ձայն: Այս մարզում ֆավորիտների համբավ ունեցող նախկին նախարար Արամ Հարությունյանն ու ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը զբաղեցրել են 3-րդ և 4-րդ հորիզոնականները:
Երկրորդ հորիզոնականում հայտնվել է Անդրանիկ Հարությունյանը՝ ստանալով 11 հազար 324 ձայն: Ո՞վ է նա. Հասարակական լայն շրջանակներում հաճախ հնչող այս հարցին անգամ կարկառուն ՀՀԿ-ականները պատասխան չունեն: Չեն ճանաչում ռեյտնիգայինի «սյուրպրիզին»:
«ՉԻ» տեղեկություններով՝ Անդրանիկ Հարությունյանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի «մարդկանցից» է, այսինքն՝ նրա առաջադրման լոբբինգով վարչապետն է զբաղվել: Անդրանիկ Հարությունյանը «Գազպրոմ Արմենիա» ընկերության բարձրաստիճան պաշտոնյաներից է, և իր տարածքում նրան կնքել են «Գազի Անդո» տարբերակիչ մականվամբ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը