Սիգի որսն արգելված է, սակայն երկու օր է՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում, գետնին դրված արկղերով, Սևանի սիգ են վաճառում: Ընդ որում, ոչ թե հասուն ձկներ, այլ՝ մանրաձուկ: Սա այն դեպքում, երբ Սևանա լճի ձկնապաշարի վերականգնումը մեր պետության համար ռազմավարական նշանակության հարց է, և ամեն տարի բյուջեից մեծ գումարներ են հատկացվում Սևան մանրաձուկ բաց թողնելու համար. գրել է «Առավոտ»-ը:
«Սիգն իրացվում է Նոր Նորքի զանգվածներում, Արաբկիրում, Կենտրոնում՝ մայթերին դրված, անցումներում, կանգառամերձ տարածքներում: Բացի այն, որ փողոցային առևտուրը հատկապես նմանօրինակ սննդամթերքի, մեր երկրում արգելված է, որևէ ոստիկան չէր մոտենում և ձկների ծագմամբ, վաճառքի թույլտվությամբ և այլ կարևոր հարցերի մասին վաճառողին հարցուփորձ չէր անում:
Ձկնագողերը հաշվարկել են, որ Սուրբ Զատիկի տոնին ընդառաջ կարող են գումարներ աշխատել: Դրանով էլ պայմանավորված՝ մեկ փոքրիկ ձուկը երեկ վաճառվում էր 500 դրամով: Եթե այդ քանակությամբ ձուկ է դուրս բերվել Սևանա լճից, մնում է ենթադրել, որ այսօր լճում գոյություն չունի պատշաճ արգելք: Երեկ «Առավոտ»-ի հարցին ի պատասխան բնապահպանության նախարարությունից վստահեցրել են, որ այս սեզոնին սիգի որսն արգելված է», -հավելել է թերթը:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը