«Փաստի» հավաստի տեղեկություններով` երեք օր առաջ Թումանյան–40 հասցեում գտնվող «Ai Leoni» ռեստորանում հանդիպել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը ու տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը:
Հանդիպման «քավորը» «Տաշիրի» Կարենն է եղել: Բոլորին հայտնի է, որ Գագիկ Բեգլարյանն ամեն ինչ անում էր, որպեսզի իշխանությունները Երևանի քաղաքապետի ընտրության հարցում նախընտրեն իր թեկնածությունը: Ու նաև այդ նպատակով էր կենտրոնում դրել իր եղբոր` Հակոբ Բեգլարյանի թեկնածությունը խորհրդարանական ընտրություններում:
Հակոբը հավաքեց 26001 ձայն: Սա բավականին մեծ թիվ է, սակայն Գագիկ Բեգլարյանի հակառակորդ Տարոն Մարգարյանն իր աներձագի` Ռոբերտ Սարգսյանի հետ ՀՀԿ–ի համար հավաքեց ավելին` 27.107 ձայն: Ի վերջո, իշխող կուսակցությունն այսօր քաղաքապետի պաշտոնում տեսնում է Տարոն Մարգարյանին: Ինչևէ, խոսենք «Ai Leoni» ռեստորանի խորհրդավոր ընթրիքից:
Վարչապետ Կարեն Կարապետյանը, գաղտնիք չէ, իր կառավարության կազմում չի ուզում ընդգրկել Գագիկ Բեգլարյանին: Ու ոչ միայն չի ուզում, այլև, ըստ որոշ լուրերի, նրա մասին չի էլ ցանկանում լսել:
Այս դեպքում ինչո՞ւ են հանդիպել նրանք և ինչի՞ շուրջ են զրուցել երեքով: Ամենայն հավանականությամբ, «Տաշիրի» Կարեն Կարապետյանը վարչապետին փորձել է համոզել, որ նա «փեշի քարը թափի» և Գագիկ Բեգլարյանին ընդգրկի կառավարության կազմում: Մինչ այսօր վարչապետն անդրդվելի էր: Սակայն, մեր կարծիքով անուղղակի ճնշումները կշարունակվեն: Խնդիրը միայն Գագիկ Բեգլարյանը չէ, շատ ՀՀԿ–ականներ զգալի քանակի ձայներ են բերել կուսակցությանը և այժմ փորձելու են որպես փոխհատուցում պաշտոն ստանալ:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը