Երեւանում ապրիլի 10-ին երեկոյան տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով մահացածի եւ վիրավորի ինքնությունը պարզվել է:
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության՝ ապրիլի 10-ին, ժամը 19:53-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Կենտրոնական գերեզմանատնից դեպի Գաջի գործարան տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար:
Պարզվել է, որ «BMW X5» մակնիշի 34 NZ 227 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել քարերին:
Փրկարարները ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են 24-ամյա Ա. Դ.-ի դին, իսկ 26-ամյա Գ. Կ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
Ավելի վաղ Shamshyan.com-ը հաղորդել էր, վթարից հետո նաեւ միջադեպ է տեղի ունեցել: Օգնության եկած՝ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարներին եւ Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին դեպքի վայրում մի քանի երիտասարդներ սկսել են քարերով հարվածել, վնասել նրանց մեքենաները: Երիտասարդները բերման են ենթարկվել ոստիկանություն:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը