Այսօր՝ ապրիլի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 78-րդ կմ հատվածում՝ Դիլիջանի թունելի հարևանությամբ, բախվել են Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ, 33-ամյա Գարիկ Երկնափեշյանի վարած Daewoo մակնիշի 15 ԼՍ 211 համարանիշի և Երևան քաղաքի բնակիչ, 43-ամյա Արսեն Ճաղարյանի վարած Volkswagen Crafter մակնիշի 045 ՏԼ 01 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Daewoo-ի վարորդ Գ. Երկնափեշյանը, նրա ուղևորներ, համագյուղացիներ, 57-ամյա Հենրիկ Երկնափեշյանն ու 55-ամյա Ջեմմա Եկնափեշյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ ասպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Սարիբեկյանի կողից նյութեր են նախաատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Daewoo-ի վարորդ Գ. Երկնափեշյանը աշխատում է ոստիկանության Նոյեմբերյանի ՊՊԾ դասակի 2-րդ ջոկում, իսկ նրա հետ հիվանդանոց տեղափոխված վիրավորները՝ նրա մայրն ու հայրն են: Volkswagen-ի վարորդ Ա. Ճաղարյանն էլ աշխատում է ՀՀ Կենտրոնական բանկում, ավտոմեքենան էլ հաշվառված է Կենտրոնական բանկի հաշվեկշռում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը